Արսեն Թորոսյանը տիկնոջ կլինիկայի պետական ֆինանսավորումը մեծացրել է մոտ 2.5 անգամ
ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է նախարար Արսեն Թորոսյանի՝ 2019թ․ հունվարի 25-ին ընդունած որոշումը, որով հաստատվում են բժշկական կազմակերպություններին տրվող պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման պայմանագրային գումարները։
Aysor.am-ը ուսումնասիրել է փաստաթուղթը եւ հրապարակել որոշ տվյալներ, ըստ որոնց՝ առողջապահության նախարարը 2,5 անգամ ավելի պետական հատկացում է նախատեսել իր տիկնոջ կլինիկայի համար։
Ըստ այդ փաստաղթի՝ Արսեն Թորոսյանի հետ փոխկապակցված «ՄԻԲՍ» ընկերությունը 2019թ. կստանա 57.04 մլն դրամ պատվեր։ մինչդեռ անցած տարի նույն ընկերության պատվերի ծավալը կազմում էր 22.72 մլն դրամ։ Փաստորեն՝ նախարարն իր հետ առնչվող ընկերության պետական ֆինանսավորումը մեծացրել է շուրջ 2.5 անգամ։
«ՄԻԲՍ»-ը մասնավոր կլինիկա է, որ մատուցում է մագնիսա-ռեզոնանսային շերտագրման ծառայություններ։ Ընկերությունը մինչև նախարար դառնալը գլխավորում էր Արսեն Թորոսյանը։ Այսօր որոշ տվյալներով՝ ընկերության ղեկավարը նրա կինն է՝ Վարդուհի Թևանյանը։
Արսեն Թորոսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից գումար կստանա երկու ուղղությամբ. 41.34 մլն դրամ «ՄԻԲՍ»-ը կստանա «Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» իրականացնելու համար։ Նույն նպատակով հանրապետության մարզային 11 առողջապահական հաստատությունների պետությունը կհատկացնի 83.2 մլն դրամ։
Պատվերների երկրորդ ուղղությունը նույն ծառայությունն է՝ նախատեսված զինծառայողների համար։ Այս նպատակով Արսեն Թորոսյանի տիկնոջ ղեկավարած ընկերությունը նույն Թորոսյանի ղեկավարած գերատեսչությունից կստանա 15.68 մլն դրամ։ Համեմատության համար նշենք, որ զինծառայողների համար նույնատիպ ծառայությունների նպատակով պետությունը մարզային 7 առողջապահական հիմնարկների կհատկացնի տասն անգամ պակաս գումար՝ 1.6 մլն դրամ։
Բացի այս՝ կայքը պարզել է նաեւ, որ առողջապահության նախարարությունը որոշել է ավելի քան մեկ միլիարդ դրամով կամ 62%-ով ավելացնել Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Աստղիկ» ԲԿ-ի ֆինանսավորումը, այն 2019-ին պետբյուջեից կստանա 2.64 մլրդ դրամ։
Ըստ աղբյուրի՝ անհամաչափ բաշխում է նախատեսված նաեւ մարզերում․ վարչապետի ծննդավայր Իջևանի ԲԿ-ն 2019-ին կստանա 265,1 մլն դրամ ֆինանսավորում, ինչը նախորդ տարվանից ավելի է 59.0 մլն դրամով։ Իսկ, օրինակ, նույն մարզի սահմանամերձ Բերդի ԲԿ-ն կստանա նախորդ տարվանից 4.4 մլն դրամ պակաս՝ 201.4 մլն։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում