Վարչապետի՞, թե՞ քաղաքապետի օգնական
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընկեր, նախկին ՈՒՀԱ-ի (Ուրախների եւ հնարամիտների ակումբ) «Նոր հայեր» խմբի անդամ Արտակ Գասպարյանը (Արտաչոկ), որը բավականին հաջողակ բիզնեսմեն է Ռուսաստանում, եւ ում ջանքերի շնորհիվ նաեւ Մարությանը քաղաքապետ դարձավ, հաճախ ներկա է լինում քաղաքապետարանում հրավիրվող խորհրդակցություններին, քննարկումներին։ Մասնակիցները չեն հասկանում, թե ինչ կարգավիճակ ունի նա եւ ինչու է շարունակ Մարությանի կողքին։
Այսինքն, դե ֆակտո քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի ֆունկցիա է իրականացնում՝ ոչ մի ստատուս չունենալով։ Երեկ մենք փորձեցինք անձամբ նրանից ճշտել, թե ինչ կարգավիճակով է մասնակցում քաղաքապետի խորհրդակցություններին։ Նա նախ հաստատեց, որ ինքը Մարությանի ընկերն է։ Քաղաքապետարանում որեւէ կարգավիճակ, պաշտոն ունե՞ք, Գասպարյանը փորձեց խուսափել հարցին պատասխանելուց՝ նշելով, որ մենք իրեն հեռախոսով ենք զանգել, եւ ինքը չգիտի՝ ով է զանգողը, որտեղից։ Ապա ասաց, որ քաղաքապետարանում չի աշխատում, որեւէ պաշտոն, կարգավիճակ չունի։
Այդ դեպքում որպես ի՞նչ եք մասնակցում քաղաքապետի հրավիրած խորհրդակցություններին՝ հետաքրքրվեցինք մենք։ Նա մի պահ պաուզա տվեց, ապա հանկարծ հիշեց․ «Ես վարչապետի օգնականն եմ»։ Այսինքն՝ վարչապետի հանձնարարությա՞մբ եք մասնակցում քաղաքապետարանի խորհրդակցություններին։
Այստեղ նա նորից հիշեց, որ մեզ չի ճանաչում․ «Այ, մնացածը ես Ձեզ պետք է ճանաչեմ, որ կարողանամ լիարժեք պատասխանել Ձեր հարցին, որովհետեւ ես չգիտեմ ով ա զանգում»։ Մենք նրա անունը գտանք կառավարության կայքում՝ իրոք Նիկոլ Փաշինյանի օգնական է նշանակվել 2018-ի հոկտեմբերի 18-ին։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում