Երեւանում բարդին տապալվել է, վնասել երկու մեքենա
Փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 20:00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Աթոյան փողոցի շենքերից մեկի բակում հաստաբուն բարդին արմատից պոկվել է և տապալվել՝ վնասելով բակում կայանած Nissan Teana մակնիշի 35 DT 214 համարանիշի և Ford Transit մակնիշի 34 QC 275 համարանիշի ավտոմեքենաները:
Ֆոտոլրագրողին բնակիչներն պատմել են դեպքի մանրամասները. «Վայրկյաններ տևեց, երբ քամին տապալեց 50-60 տարվա հսկայական բարդին: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, բայց չգիտենք, ով մեզ կօգնի․ ԱՊՊԱ դիմել ենք, ասել են՝ մենք անելիք չունենք։ Հիմա ով է փոխհատուցելու, ումից ենք ստանալու մեր կրած վնասը՝ չգիտենք»:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը հայտնել է, որ առավոտյան ինքը կուսումնասիրի խնդիրը եւ օրենքի սահմանում կօգնի բնակիչներին: Վտանգավոր այլ ծառերի էտման հարցը, ասել է, կքննարկեն Երևանի քաղաքապետարանի կանաչապատման պատասխանատուների հետ եւ լուծումներ կառաջարկեն:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս