Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանից դեպի Հայաստան երկու չվերթ է չեղարկվել Եգիպտոսից Գազա է վերադարձել պաղեստինցիների առաջին խումբը Ովքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա Կարծում եմ՝ մենք կարող ենք լավ լուրեր ունենալ. Թրամփ Եթե Միացյալ Նահանգները զիջումների գնան, Իրանը կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակը Չեխիան սահմանափակել է ռուս դիվանագետների տեղաշարժը «Պահեստարան» նախագիծը ենթադրում է հազվագյուտ հողային մետաղների գնում և պահեստավորում. The New York Times Ռուսական հարվածի պատճառով Խարկովում ավելի քան 820 բնակելի շենք է մնացել առանց ջեռուցման` 20-աստիճան ցրտին Ակնկալում ենք՝ Երևանի քաղաքականությունը մեր ռազմավարական պարտությանը ձգտող ​​դաշինքների չափանիշներ չի ենթադրում. ՌԴ ԱԳՆ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատախազություն Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Դա նշանակում է ամեն ինչ անել, որ ԹՐԻՓՓ-ը հանկարծ չաշխատի․ Ալեն Սիմոնյանը՝ Ռուսաստանի ԹՐԻՓՓ-ին միանալու հավանականության մասին

Իրանից դեպի Հայաստան երկու չվերթ է չեղարկվել Եգիպտոսից Գազա է վերադարձել պաղեստինցիների առաջին խումբըՈվքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա Կարծում եմ՝ մենք կարող ենք լավ լուրեր ունենալ. ԹրամփՀրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի․ պաշտոնականԵթե Միացյալ Նահանգները զիջումների գնան, Իրանը կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակըՉեխիան սահմանափակել է ռուս դիվանագետների տեղաշարժը«Պահեստարան» նախագիծը ենթադրում է հազվագյուտ հողային մետաղների գնում և պահեստավորում. The New York TimesՌուսական հարվածի պատճառով Խարկովում ավելի քան 820 բնակելի շենք է մնացել առանց ջեռուցման` 20-աստիճան ցրտինԱկնկալում ենք՝ Երևանի քաղաքականությունը մեր ռազմավարական պարտությանը ձգտող ​​դաշինքների չափանիշներ չի ենթադրում. ՌԴ ԱԳՆՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատախազությունՀայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Դա նշանակում է ամեն ինչ անել, որ ԹՐԻՓՓ-ը հանկարծ չաշխատի․ Ալեն Սիմոնյանը՝ Ռուսաստանի ԹՐԻՓՓ-ին միանալու հավանականության մասինՎտանգը կանխվել է. իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներՄի շարք հասցեներում լույս չի լինիԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ու Իրանի ԱԳ նախարարը կհանդիպեն Ստամբուլում. AxiosՊոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներՋրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել էՀայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներՀնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. ՄոդիSMS-ը թույլ օղակ է. ինչո՞ւ են հազարավոր մարդկանց WhatsApp-ի հաշիվները կոտրել և ինչպես խուսափել դրանիցՄարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվերԻսպանիան աջակցում է Հայաստանին խաղաղության գործընթացումՌուսաստանի կարծիքով Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ ենԻնչպես են թույլ տվել ԲԿ-ում պատարագ մատուցելԻրանա-ամերիկյան բանակցությունները կարող են տեղի ունենալ Թուրքիայում. ISNAՈՒԵՖԱ-ի FDEP ծրագիրն առաջին անգամ անցկացվում է ՀայաստանումՖրանսիայի դեսպանն ընդունել է Հայաստանում ուսումնառող Ֆրանսիայի ռազմական ակադեմիայի ուսանողներինՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինիԺաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականինԱդրբեջանցիները կոտրել են Վաղուհաս գյուղի եկեղեցու խաչքարը, պոկել սրբապատկերներըՀայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները (ֆոտոշարք)Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածումՀնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՊարսից ծոցում, փոխադարձ սպառնալիքներ ու զգուշացումներ․ ԱՄՆ-Իրան առճակատումը չի թուլանումՀնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիաԿաշառք և դատարանի որոշման անտեսում․ աղմկահարույց իրավական գործեր՝ Երևանում ղեկավար պաշտոն զբաղեցնողների հանդեպՀանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար«Այնտրախտը» լրջորեն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակըՆա 12 անգամ անվրեպ հարվածել է 11-մետրանոց նշակետիցԲուլինգ, բողոքներ, ստուգումներ․ ինչ է բացահայտել կրթության տեսչությունը 2025-ինԱրքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph«Նոր-Զովք»–ի անվտանգության պետը և անվտանգության աշխատակիցը ծեծել են սուպերմարկետի 19-ամյա բանվորինՓետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղՂրիմի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթԳվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդիՓեզեշքիանը հանձնարարական է տվել բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ
Մամուլ

Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Պուտինին

«168 ժամ» թերթը գրում է.

«Հայաստանի իշխանությունն այդպես էլ որեւէ բանական բացատրություն չներկայացրեց՝ ինչո՞վ էր պայմանավորված Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու քայլը։

Հայտարարությունները, որ դա պայմանավորված էր Սիրիայում գոյություն ունեցող մարդասիրական խնդիրների լուծմանն աջակցելու ցանկությամբ, ծիծաղելի էին։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Սիրիայում մենք ունենք հայկական համայնք, որին խոցելի ենք դարձնում մեր «մարդասիրական» առաքելությամբ, ապա այդ հայտարարությունները ոչ թե ծիծաղելի, այլ ողբերգական են դառնում։


Սիրիա առաքելություն ուղարկելու քայլը վտանգավոր է մի կողմից՝ այդ երկրում մեր համայնքի համար, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական առումով։

Այսպիսով Հայաստանը սիրիական բարդ ճգնաժամում անցնում է ուղղակիորեն ռուսական կողմը, ինչի առթիվ ԱՄՆ Պետքարտուղարությունն արդեն իսկ հանդես է եկել բավական կոշտ, քննադատական հայտարարությամբ։

Հայաստանն այս քայլով ներքաշվել է շատ բարդ պատմության մեջ՝ առանց Հայաստանի շահի տեսանկյունից որեւէ հիմնավոր փաստարկի։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Հայաստանը ներքաշվել մի պատմության մեջ, որը կարող է վտանգավոր լինել՝ ինչպես Սիրիայում ապրող հայ համայնքի, այնպես էլ՝ Սիրիա ուղարկված առաքելության ու, երկարաժամկետ կտրվածքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության համար։

Պատասխանն այնքան էլ բարդ չէ, որքան թվում է առաջին հայացքից, եւ այն կապ չունի արտաքին քաղաքականության հետ։

Ճիշտ հակառակը՝ պատճառները թաքնված են Հայաստանի ներսում, իշխանության քայլերում ու մոտիվացիաներում։ Ապրիլյան հեղափոխությունից հետո, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը վեկտորալ փոփոխություններ չի կրել, Ռուսաստանի իշխանությունները, Վլադիմիր Պուտինը չեն վստահում ՀՀ վարչապետին։

Չեն վստահում ու չեն թաքցնում դա։

Տեւական ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցված է այդ անվստահությունը հարթելու, մեղմելու վրա։ Ընդ որում, այդ նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չի դրվում։ Հենց այդ համատեքստում պետք է դիտարկել Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու՝ ՀՀ իշխանությունների քայլը։ Դա արվել է Ռուսաստանին ու անձամբ Վլադիմիր Պուտինին դուր գալու համար։

Եվ Հայաստանի իշխանությանը քիչ են մտահոգել այդ քայլից բխող սպառնալիքները։

Հայաստանի իշխանությունը, ըստ ամենայնի, բավարարված ու շոյված է նրանով, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու համար։

Իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանն անմիջապես հասկացել է այն իրողությունը, որ Հայաստանում իշխանության պահպանման բանաձեւն անցնում է Կրեմլով։

Հասկացել է ու շատ ավելի ինքնամոռաց է տրվել ռուսական շահերի սպասարկմանը, քան դա արվում էր նախկինում։ Ու այդ իմաստով՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու քայլը գուցե չարյաց փոքրագույնն է։

Դժվար է ասել՝ ուրիշ ինչի է պատրաստ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանին սիրաշահելու համար։

Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելը Նիկոլ Փաշինյանի նվերն էր Ռուսաստանին։ Ըստ ամենայնի, ոչ թե վերջին, այլ հերթական նվերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում