«Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել 17 անձի
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 17 անձի:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնի խճուղում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել է տարբեր տեսակի հրազեն։ Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք է ստացել 8 անձ, որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, տվյալներ են ձեռք բերվել մասնակիցների շրջանակի վերաբերյալ:
Այսպիսով՝ քրեական գործով, այս պահի դրությամբ, մեղադրյալի կարգավիճակ ունի 17 անձ: Նրանցից 3-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, 10 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 2 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, և 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:Նրանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում