Սիփան Փաշինյանի մեծ բիզնեսը
ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի եղբոր որդի Սիփան Փաշինյանը, որը դեռ 28 տարեկան էլ չկա, ըստ Իջևանում համառորեն շրջանառվող լուրերի, Տավուշի մարզկենտրոնի ամենակենտրոնական հատվածներից մեկում՝ Աղստեւ գետի ափին, համալսարանի մոտ, 40 հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամով գնել է հողատարածք եւ պատրաստվում է «Լունապարկ» կառուցել:
Փաստորեն, Սիփան Փաշինյանը երեխաների մեծ բարեկամ է եւ ամեն ինչ անում է տավուշցի երեխաներին ուրախացնելու համար: Պարզապես, շատ իջևանցիների մոտ հարց է առաջանում, թե ինչու Սիփան Փաշինյանն, ասենք, մեկ տարի առաջ այդ գործարքը չէր արել:
Գուցե Փաշինյանը դրսից ներդրողներ է բերել և փորձում է զարգացնել իր հայրենի մարզը։ Այդ դեպքում լավ կլինի՝ նա հրապարակային խոսի այս գործընթացի մասին։
Տեղեկատվությունը ճշտելու համար մենք զանգահարաեցինք նաև Իջևանի քաղաքապետարան, որտեղ մեր հարցը լսելուց հետո խորհուրդ տվեցին 15 րոպեից զանգահարել, իսկ 15 րոպե անց չպատասխանաեցին մեր բազմաթիվ զանգերին։ Ըստ ամենայնի, քաղաքապետարանում չեն ցանկանում աղմուկ բարձրացնել և թիրախավորել երիտասարդ պատգամավորի բիզնես նախագիծը։
Մենք կփորձենք տեղեկությունը ճշտել նաև Սիփան Փաշինյանից:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում