Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

ՊԵԿ-ը հետաքննություն է սկսել գաղտնի տեղեկությունները հրապարակած անձանց պարզելու եւ պատժելու համար

Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ մամուլի այն հրապարակումներն, ըստ որոնց հարկային մուտքերը չեն ապահովվել և կատարվել են կեղծիքներ, չեն համապատասխանում իրականությանը: Նշված հրապարակումներում տեղ գտած ոչ մասնագիտական եզրահանգումներն ինքնին բավարար են համոզվելու, որ գործ ունենք ակնհայտ ուղղորդված գործընթացի հետ: Այսպես.

Պետական բյուջեի մշակման և կատարման ոլորտում պետությունների գերակշիռ մասը (մինչև 01.01.2018թ. նաև Հայաստանի Հանրապետությունը) կիրառում է եկամուտների հաշվառման դրամարկղային մեթոդը, այսինքն՝ հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փաստացի կատարված վճարումները, անկախ հարկային հաշվարկների ներկայացման կամ ստուգման ակտերի առկայության հանգամանքից, համարվում են այդ տարվա պետական բյուջեի եկամուտ: Այս տեսանկյունից ՀՀ ՊԵԿ-ի կողմից 2018թ ընթացքում ապահովվել է պետական բյուջեի 1306.2 մլրդ դրամ փաստացի զուտ եկամուտ (ներառյալ միասնական հաշվի մնացորդը, առանց հավաքագրված և հարկ վճարողներին փաստացի վերադարձված գումարների), ինչը մոտ 164.8 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա համադրելի ցուցանիշը և 57.7 մլրդ դրամով գերազանցում է 2018թ. բյուջեով նախատեսված ծրագրային ցուցանիշը: Հարկ ենք համարում նշել, որ ՊԵԿ-ը հարկ վճարողների կողմից պետական բյուջե կատարվող փաստացի վճարումների գործընթացին միջամտելու որևէ հնարավորություն չունի, քանի որ դրանք կատարվում են բանկային և գանձապետական համակարգերի միջոցով:

01.01.2018թ.-ից հետո, արդեն ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվեց, որ «Հարկի (այդ թվում՝ կանխավճարի), տույժի և (կամ) տուգանքի վճարումը համարվում է կատարված վճարողին սպասարկող բանկի վճարման հանձնարարականի հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից միասնական գանձապետական հաշվին գումարի հաշվեգրման օրը», իսկ 325-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվեց, որ «միասնական հաշվին կատարված վճարումները չեն համարվում պետական բյուջեի հարկային եկամուտներ և վճարներ, քանի դեռ դրանց հաշվին պարտավորություններ չեն մարվել»: Այս օրենսդրական փոփոխության արդյունքում, գանձապետական համակարգը պետական բյուջեի հարկային եկամուտ սկսեց ճանաչել միայն հարկային հաշվարկով, ստուգման ակտով կամ այլ հիմքով ծագած հարկային պարտավորությունների դիմաց միասնական հաշվին վճարված գումարները, այդպիսով փոփոխելով մինչ այդ կիրառվող եկամուտների հաշվառման կանոնները: ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգի կողմից կիրառվող հաշվառման նոր կանոնն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Մասնավորապես՝ դրական կողմերից կարելի է նշել, որ վերացավ բազմաթիվ գանձապետական հաշիվներ ունենալու անհրաժեշտությունը և 01.01.2018թ.-ից հետո, այսպես կոչված, «գերավճարի առաջացում» հասկացությունը, հետևաբար հոդվածում նշված «գերավճարի թվի մաշեցման կեղծումը» ձևակերպումը պարզապես իրավական անտեղյակության և ոչ մասնագիտական մոտեցման արդյունք է: Բացասական կողմերից կարելի է նշել, որ հարկային հաշվարկով կամ հարկային պարտավորության առաջադրումով մարված և պետական բյուջեի եկամուտ ճանաչված գումարները կարող են դրանց ճշգրտման արդյունքում նվազել՝ դրանով իսկ նվազեցնելով պետական բյուջեի եկամուտները: Պետական բյուջեի եկամուտները հաշվառվում են և՛ օրական, և՛ ամսական կտրվածքով, իսկ եթե հարկային պարտավորությունները նվազեցնող ճշտված հաշվարկներ կամ այլ փաստաթղթեր ներկայացնելուց հետո պետական բյուջեի եկամուտներից գումարները վերադարձվում են միասնական հաշվին, ապա արդեն իսկ ամփոփված տվյալները չեն վերանայվում, իսկ վերադարձված գումարները հանվում են վերադարձի օրվա կամ համապատասխան ժամանակահատվածի ընթացքում հավաքագրված հարկային եկամուտներից, հետևաբար կրկնահաշվարկների կամ հավելագրումների մասին կարծիքները պարզապես հիմնազուրկ են:

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 20-ից հետո հարկային եկամուտներ ճանաչվելու հարցին, ապա ՊԵԿ-ը պարզաբանում է, որ այդ ժամկետից հետո հարկային եկամուտներ կարող են ճանաչվել ոչ միայն հարկային պարտավորություններն ավելացնող ճշտված հաշվարկի, կամ ստուգման ակտի, կամ դատարանի կամ բողոքարկման հանձնաժողովի որոշումներով, այլ նաև դեկտեմբերի 20-ից հետո ուշացումով ներկայացված հարկային հաշվարկներով, կամ ուշացումով կատարված վճարումներով, կամ օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն հարկային մարմնի կողմից հարկ վճարողի հարկային պարտավորություններն ինքնուրույն ճշտելու միջոցով, որը սկսվեց կիրառվել 01.11.2018թ.-ից հետո:

Ասվածն առավել ամբողջականացնելու նպատակով կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային մարմնին ներկայացվող սկզբնական հաշվարկների միջին ամսական քանակը կազմում է 114 712 հատ հաշվարկ, իսկ ճշգրտող հաշվարկների միջին ամսական քանակը կազմում է 61 532 հատ հաշվարկ: 2018թ.-ի ընթացքում կատարված ճշգրտումների արդյունքում պետական բյուջեի եկամուտներից միասնական հաշվին է վերադարձվել շուրջ 67.0 մլրդ դրամ, որոնք պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ հոդվածի սկզբում նշված հավաքագրված եկամուտներից նվազեցված են:

2019թ.-ի հունվար ամսվա ընթացքում միասնական հաշվին վերադարձված գումարները ևս բացառություն չեն և դրանց մասով ևս նվազեցվել են 2019թ. հունվարին հավաքագրված հարկային եկամուտները ու, չնայած այդ հանգամանքին, 2019թ. հունվար ամսվա հավաքագրումների արդյունքները, բյուջեի եկամուտների հաշվառման թե՛ դրամարկղային մեթոդով, թե՛ միասնական հաշվից մարումների մեթոդով էապես գերազանցում են 2018թ.-ի հունվար ամսվա համապատասխան ցուցանիշները (դրանք պարբերաբար հրապարակվում են ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքերում), հետևաբար ուսուցիչների աշխատավարձերի կամ թոշակառուների թոշակների ուշացումների վերաբերյալ հոդվածում նշված պնդումները չեն կարող պայմանավորվել բյուջեի եկամուտների անբավարարության պատճառաբանությամբ:

Ինչ վերաբերում է ստուգման ակտերին, ապա 01.07.2018թ.-ից ուժի մեջ մտավ Հարկային օրենսգրքում հարկ վճարողների օգտին կատարված նոր փոփոխություն, որի համաձայն հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առա­ջադրված լինելու դեպքում, նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը դառնում են անբողոքարկելի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, և դրանցով արձանագրված հարկային պարտավորությունները հարկ վճարողի կողմից ենթակա են կատարման նշված ակտերն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում: Նշված իրավական պահանջն ապահովելու նպատակով, հարկային մարմնի ղեկավարի հանձնարարականի համաձայն, հարկային մարմնի աշխատակիցները ստիպված ջնջել են հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգ արդեն իսկ մուտքագրված ստուգման ակտերը, որպեսզի դրանցով օրենքով նախատեսված ժամկետից շուտ հարկային պարտավորություններ միասնական հաշվից պետական բյուջեի օգտին չմարվեն: Ջնջվել են ընդհանուր առմամբ 1731 ստուգման ակտ, որի արդյունքում արդեն իսկ պետական բյուջեի օգտին մարված գումարները վերադարձվել են միասնական հաշվին: Ջնջված կամ 01.07.2018թ-ից հետո կազմված ստուգման ակտերը էլեկտրոնային համակարգ են մուտքագրվում հարկային ծառայողների կողմից համապատասխանաբար դրանց կազմման օրվանից հաշվարկված՝ օրենսգրքով նախատեսված 2 ամիս և 10-րդ օրը լրանալու հաջորդ օրը՝ հարկ վճարողների պարտավորությունների մարման օրենքով սահմանված կարգը պահպանելու նպատակով: Նշված գործընթացն աշխատանքային անընդհատ պրոցես է, քանի դեռ էլեկտրոնային ինքնաշխատ կառավարման համապատասխան ծրագրային լուծումները չեն ներդրվել (դրանք գտնվում են պիլոտային փորձարկումների փուլում): Որպես վիճակագրություն ներկայացնենք, որ 2019թ. փետրվարի 1-ի դրությամբ առկա են շուրջ 47.5 մլրդ դրամ ընդհանուր գումարով կազմված 890 ստուգման կամ այլ վարչական ակտեր, որոնք հաշվառված չեն համապատասխան հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում, քանի որ դեռևս չեն դարձել անբողոքարկելի կամ գտնվում են բողոքարկման վարույթներում:

Այսպիսով, առնվազն զավեշտալի է այն միտքը, որ գումարներ են մուտքագրվել բյուջե, պայմանով, որ դրանք պետք է վերադարձվեն հունվար և փետրվար ամիսներին: Ավելին, տեղեկատվական անվտանգության կոպտագույն խախտումով «Հարկատու-3» էլեկտրոնային համակարգից ընդհանուր պրոցեսից կտրված դուրս բերված առանձին հատվածների հիման վրա, բնականաբար, հնարավոր չէ կատարել թեկուզ մոտավոր եզրահանգումներ:

Միաժամանակ, ՊԵԿ-ը սկսել է ներքին քննություն հարկային գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակած անձանց շրջանակը պարզելու և վերջիններիս պատասխանատվության ենթարկելու գործընթացը սկսելու համար: Խնդրում ենք զերծ մնալ ուղղորդված հրապարակումները տարածելուց և յուրաքանչյուր նմանօրինակ դեպքում փաստերը ճշտել Պետական եկամուտների կոմիտեից:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին