«Կոռուպցիային պարգեւավճար են ասում»․ «Տրիբունա» հասարակական խումբը ստորագրահավաք է սկսել
«Տրիբունա» հասարակական վերահսկողական խումբը ստորագրահավաք է սկսել` պետական մարմիններում պարգևատրումները պետական բյուջե վերադարձնելու պահանջով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Իրինա Հարությունյանը՝ նշելով, որ ստորագրահավաքը երեկ է սկսվել եւ կշարունակվի երկուշաբթի օրը Ազատության հրապարակում։
«Մենք գտնում ենք՝ սխալ է պարգեւավճար ուղարկելը, քանի որ մենք դեռ աշխատանք չենք տեսնում, իսկ պարգեւավճար տալիս են լավ աշխատանքի համար։ Եթե իրենք մտածում են 13-րդ աշխատավարձ ստանալ, դեռ իրենց 12-րդ ամիսը չի լրացել, որ 13-րդ աշխատավարձ ստանան, իրենք հղում են անում օրենքին, իսկ մենք գտնում ենք, որ մենք էդ օրենքի տակ չենք, քանի որ դրանք Սերժ Սարգսյանի օրենքներն են, իսկ նրա վարչախումբը հեռացրել ենք։ Բնականաբար, Նիկոլ Փաշինյանի առաջին գործը պետք է լիներ այդ օրենքները փոխել, օրենսգիրքը փոխել, եթե ինքը դա չի արել եւ շարժվում է Սերժ Սարգսյանի օրենքներով, ապա ոչ օրենք կա հիմա, ոչ հեղափոխություն է հիմա իրականացվել եւ ոչ մի փոփոխություն էլ չի լինում»,- ասաց նա։
Իրինա Հարությունյանւ խոսքով՝ պարգեւավճարները նույն կոռուպցիան է, միայն բառն է փոխած․ «Հիմա նոր իշխանությա մոտ տենդենց կա, բառերն են փոխում, իշխանափոխությունը փոխել են հեղափոխության, կոռուպցիային պարգեւավճար են ասում։ Էսպես շարունակվել չի կարել։ Այս բողոքի ալիքը շատ մեծ է, մենք էլ փորձեցինք այս հարցը բարձրացնել»։
Իրինա Հարությունյանը նշեց,որ մարզերում էլ են ստորագրագավաք սկսել, նաեւ էլեկտրոնային տարբերակով են անցկացնում, արդեն 3000-ից ավելի ստորագրություն է հավաքվել։
«Այս ստորագրությունները ներկայացնելու ենք եւ Ազգային ժողով եւ Կառավարություն, որպեսզի ընթացք տան»,- հավելեց նա։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս