Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում Իտալիայի նախագահն օլիմպիական զինադադարի կոչ է արել Նոր ատոմակայանը լինելու է մոդուլային․ ՏԿԵ նախարար «Կինոդպրոց առանց սահմանների»ծրագրին մասնակցելու հնարավորություն Երկաթգիծը թալանվել է ժամանակին. Հիմա Նռնաձորում դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցում. Խուդաթյան Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խորապես մտահոգված է Սամվել Կարապետյանի որդու կողմից հնչեցված հայտարարություններով Առաջիկա 10 տարում ԱԷԿ-ը միացված կմնա ՀՀ էներգահամակարգին. Խուդաթյան Ուկրաինայի անվտանգության երաշխիքները նախատեսում են նաեւ ռազմական արձագանք Արդարադատության նախարարին է ներկայացվել Քկ ծառայության 2025 թվականի հաշվետվությունը Ուկրաինան ԻՀՊԿ-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն Թեհրանը հաշվի է առել տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքները

Փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԻտալիայի նախագահն օլիմպիական զինադադարի կոչ է արելՆոր ատոմակայանը լինելու է մոդուլային․ ՏԿԵ նախարար«Կինոդպրոց առանց սահմանների»ծրագրին մասնակցելու հնարավորությունԵրկաթգիծը թալանվել է ժամանակին. Հիմա Նռնաձորում դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցում. ԽուդաթյանՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խորապես մտահոգված է Սամվել Կարապետյանի որդու կողմից հնչեցված հայտարարություններովԱռաջիկա 10 տարում ԱԷԿ-ը միացված կմնա ՀՀ էներգահամակարգին. ԽուդաթյանՈւկրաինայի անվտանգության երաշխիքները նախատեսում են նաեւ ռազմական արձագանքԱրդարադատության նախարարին է ներկայացվել Քկ ծառայության 2025 թվականի հաշվետվությունըՈւկրաինան ԻՀՊԿ-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպությունԹեհրանը հաշվի է առել տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքներըՍուր էկզոգեն թունավորմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 5 անդամԹեհրանի արևմտյան շուկայում խոշոր հրդեհ է բռնկվելԲացահայտվել է խոշոր խմբաքանակի «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք (տեսանյութ)Չիլիի նախկին նախագահին առաջարկել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնումԻրանական ԱԹՍ-ն հետախուզում է անցկացրել Արաբական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակրի գտնվելու վայրումԵրևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկըՉինաստանը գործարկել է Նանչան–Բաքու երկաթուղային բեռնափոխադրումները Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքովԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցըԻրանից դեպի Հայաստան երկու չվերթ է չեղարկվել Եգիպտոսից Գազա է վերադարձել պաղեստինցիների առաջին խումբըՈվքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա Կարծում եմ՝ մենք կարող ենք լավ լուրեր ունենալ. ԹրամփՀրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի․ պաշտոնականԵթե Միացյալ Նահանգները զիջումների գնան, Իրանը կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակըՉեխիան սահմանափակել է ռուս դիվանագետների տեղաշարժը«Պահեստարան» նախագիծը ենթադրում է հազվագյուտ հողային մետաղների գնում և պահեստավորում. The New York TimesՌուսական հարվածի պատճառով Խարկովում ավելի քան 820 բնակելի շենք է մնացել առանց ջեռուցման` 20-աստիճան ցրտինԱկնկալում ենք՝ Երևանի քաղաքականությունը մեր ռազմավարական պարտությանը ձգտող ​​դաշինքների չափանիշներ չի ենթադրում. ՌԴ ԱԳՆՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատախազություն (տեսանյութ)Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Դա նշանակում է ամեն ինչ անել, որ ԹՐԻՓՓ-ը հանկարծ չաշխատի․ Ալեն Սիմոնյանը՝ Ռուսաստանի ԹՐԻՓՓ-ին միանալու հավանականության մասինՎտանգը կանխվել է. իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներՄի շարք հասցեներում լույս չի լինիԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ու Իրանի ԱԳ նախարարը կհանդիպեն Ստամբուլում. AxiosՊոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներՋրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել էՀայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներՀնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. ՄոդիSMS-ը թույլ օղակ է. ինչո՞ւ են հազարավոր մարդկանց WhatsApp-ի հաշիվները կոտրել և ինչպես խուսափել դրանիցՄարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվերՎթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումԻսպանիան աջակցում է Հայաստանին խաղաղության գործընթացումՌուսաստանի կարծիքով Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ ենԻնչպես են թույլ տվել ԲԿ-ում պատարագ մատուցելԻրանա-ամերիկյան բանակցությունները կարող են տեղի ունենալ Թուրքիայում. ISNAՈՒԵՖԱ-ի FDEP ծրագիրն առաջին անգամ անցկացվում է ՀայաստանումՖրանսիայի դեսպանն ընդունել է Հայաստանում ուսումնառող Ֆրանսիայի ռազմական ակադեմիայի ուսանողներին
Հայաստան

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողները դարձյալ փակել են Երևան - Թբիլիսի երկաթգիծը, խոստացված հանդիպումը չի կայացել

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողներն այսօր դարձյալ փակել են Երևան – Թբիլիսի երկաթգիծը` պահանջում են հանդիպում վարչապետի կամ փոխվարչապետի հետ. տեղեկացնում է shamshyan.com-ը:

Երկու օր առաջ նույն իրավիճակն էր, սակայն բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպեցին Լոռու մարզպետն ու մարզի Ոստիկանապետը, պայմանավորվեցին՝ երկաթգիծը բացել և հարցը քննարկել փետրվարի 15-ին կայանալիք հանդիպմանը:

Դրան պետք է ներկա լինեին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՎՏԲ բանկի ներկայացուցիչը, ACP ընկերության սեփականատերն ու գործազուրկ դարձող ալավերդցիները:

Այսօր՝ նախապես հայտարարված ժամին, ալավերդցիները երկաթգծի մոտ էին, սակայն կառավարության ներկայացուցիչներն այդպես էլ չեկան: Այս անգամ էլ հանդիպման եկավ մարզպետը Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի հետ:

Տեղում էին նաև Ալավերդու քաղաքապետն ու ACP ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը: Որպեսզի քննարկումը բաց երկնքի տակ չծավալվի, մարզպետն առաջարկեց տեղափոխվել երկաթգծի հարևանությամբ գտնվող Մշակույթի տան դահլիճ:

Դահլիճում Անդրեյ Ղուկասյանն ասաց, որ այս ընթացքում հանդիպել են ՎՏԲ բանկի ներկայացուցիչների հետ, փորձում են այլ ներդրող գտնեն:

Հիմա երկու օպերատորների հետ քննարկումներ են գնում: Թե կոնկրետ, որ ընկերությունների մասին է խոսքը, մարզպետը չբարձրաձայնեց, սակայն վստահեցրեց, որ համաձայնության անպայման կգան: Նա առաջարկեց 4-5 հոգուց կազմված խումբ ձևավորել, գնալ Երևան և հարցը քննարկել փոխվարչապետի հետ:

Ալավերդցիները չհամաձայնեցին, պահանջեցին, որ փոխվարչապետն ինքը գա Ալավերդի:

Նրանք նշեցին, որ սեպտեմբերից երեք անգամ խմբով եկել են Երևան, նախնական պայմանավորվածություն ունեցել, որ Տիգրան Ավինյանը նրանց պետք է ընդունի, սակայն հանդիպումը ոչ թե փոխվարչապետի, այլ նրա գրասենյակի ղեկավարի՝ Վարագ Սիսեռյանի հետ է եղել և որևէ արդյունք չի տվել:

Ակցիայի մասնակիցները բոյկոտեցին փոքրիկ խմբով Երևան մեկնելու մարզպետի առաջարկը, դադարեցրեցին քննարկումը և վերսկսեցին բողոքի ակցիան: Նրանք խոստանում են երկաթգիծը փակ պահել այնքան՝ մինչև վարչապետը կամ փոխվարչապետն իրենց հետ հանդիպի և գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ հստակ պատասխան տա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: