Առերեւույթ խոշոր չափերի վատնում կատարելու դեպք Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում. հարուցվել է քրգործ
Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ:
ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Շիրակի մարզի «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ: Նշվածի կապակցությամբ նույն բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվել են նյութեր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2009 թվականից մինչեւ 2018 թվականը ընկած ժամանակահատվածում կատարել է դպրոցի՝ իրեն վստահված միջոցների խոշոր չափ հանդիսացող՝ 2.311.752 ՀՀ դրամ գումարի վատնում։
Մասնավորապես, նախկին տնօրենի 2011 թվականի, 2015 թվականի եւ 2016 թվականի երեք հրամաններով դպրոցում որպես պահակ եւ էլեկտրիկ-փականագործներ աշխատանքի են ընդունվել երեք քաղաքացիներ, ովքեր աշխատանքի չեն հաճախել: Չնայած այդ հանգամանքին՝ նրանցից մեկի անվամբ՝ 2011թ. ապրիլից մինչեւ 2014թ. սեպտեմբեր, երկրորդի անվամբ 2015թ. հուլիսից մինչեւ 2016թ. դեկտեմբեր եւ երրորդի անվամբ 2016թ. դեկտեմբերից մինչեւ 2018թ. սեպտեմբեր հաշվարկվել եւ վճարման է ներկայացվել համապատասխանաբար 281.750, 912.619 եւ 1.117.383 ՀՀ դրամ գումարներ, որը նրանք ստացել եւ տնօրինել են։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերեւույթ պարունակում են պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով վատնում կատարելու ենթադրյալ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող բավարար փաստական տվյալներ՝ նշված փաստերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...