Հատուկ «նվեր»՝ Գեղամ Ղարիբջանյանի համար
«Ժամանակ» թերթը գրում է. «Կատարում ՀՀ դեսպանության հիմնումը Սերժ Սարգսյանի օրոք հաստատված վատագույն ավանդույթների լավագույն շարունակությունն է:
2018թ. սեպտեմբերի 25-ին նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանին հետ կանչելու մասին, բայց նա միայն ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանը չէր, այլ միաժամանակ՝ նաեւ Կատարում:
Դուբայում դեսպանի պաշտոնից Ղարիբջանյանին ազատելու հրամանի մեջ հատուկ բաց էր թողնված Կատարում դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին դրույթը, քանի որ նա եւ իր բարձր հովանավորը արդեն ծրագրել էին, որ նոր հրաման պետք չի գալու, պարզապես պետք էր համոզել նոր իշխանություններին, թե Ղարիբջանյանի նման եզակի կադրը ինչ օգուտ կարող է տալ։ Իսկ քանի որ Կատարում Հայաստանը դեսպանատուն չուներ, պետք էր ընդամենը դեսպանատուն բացել:
Եվ ահա, այս տարվա փետրվարի սկզբին հայտարարվեց, որ Հայաստանը Կատարում դեսպանատուն է բացելու, եւ նույնիսկ ինչ-որ հիմնավորում էլ կար դրա համար, ըստ որի՝ դեսպանատունը բացվում է նկատի ունենալով Կատարի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները:
Թե կոնկրետ, որ արժանիքների համար է Ղարիբջանյանը «կարգվում» դեսպան՝ հայտին չէ։ Այդ գաղտնիքը կարող է բացահայտել թերեւս միայն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...