ՀՀԿ-ն՝ 1-2 տարում, ՔՊ-ն՝ 5
Վիճակագրությունը փաստում է, որ վերջին 7 տարիներին աղքատության մակարդակի նվազմանը զուգահեռ զգալի նվազել է նաև ծայրահեղ աղքատների թվաքանակը, 2017 թվականի արդյունքներով կազմելով 1.4 տոկոս, որը կազմում է ընդամենը 42 000 մարդ:
Հիմա արդեն կառավարության ծրագրով նախատեսվում է 5 տարվա ընթացքում, մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը: 42000 մարդու ծայրահեղ աղքատությունից հանելու համար կառավարությունը սահմանում է 5 տարի ժամկետ, մինչդեռ անգամ նախկին տեմպերը պահպանելու արդյունքում այն կտևեր առավելագույնը 1-2 տարի:
Այսինքն՝ այն, ինչ Սերժ Սարգսյանի իշխանությունը կարող էր իրականանցել առավելագույնը 2 տարում, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոստանում է անել ամբողջ 5 տարիների ընթացքում։
Ավելին՝ 2018 թվականին Փաշինյանի իշխանության իրականացրած եզակի ռեֆորմներից մեկը վերաբերվում էր նվազագույն կենսաթոշակի բարձրացմանը, ինչի արդյունքում, ըստ վարչապետի խորհրդականի հայտարարության՝ բարձրացավ մոտ 80 հազար մարդու կենսաթոշակ, որի համար տարեկան պետբյուջեից կծախսվի տարեկան շուրջ 10 միլիարդ դրամ գումար և այս գումարը առավել նպատակային օգտագործելու պարագայում ծայրահեղ աղքատությունը արդեն իսկ կարող էր հաղթահարված լինել:
Արդյունքում պետք է փաստենք, որ կառավարության ծրագրում ծայրահեղ աղքատության վերազման ժամկետ 5 տարին սահմանելը ոչ այլ ինչ է, քան պատասխանատվությունից խուսափելու կամ սեփական քայլերը հստակ չգիտակցելու ապացույց:
Մանրամասները՝ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...