Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր»․ ԱԱՏՄ Կասեցվել է Արտաշատի Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համար Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Նախարարի հավաստմամբ՝ մեծածավալ ճանապարհաշինության որակը վերահսկվել է նաև պետական լաբորատորիայի միջոցով ԱՄՆ–Իրան լարվածությունը պետք է լուծվի դիվանագիտությամբ. Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշումը Մենք կարող ենք վստահել Դոնալդ Թրամփին Փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում Իտալիայի նախագահն օլիմպիական զինադադարի կոչ է արել Նոր ատոմակայանը լինելու է մոդուլային․ ՏԿԵ նախարար «Կինոդպրոց առանց սահմանների»ծրագրին մասնակցելու հնարավորություն Երկաթգիծը թալանվել է ժամանակին. Հիմա Նռնաձորում դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցում. Խուդաթյան

«Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր»․ ԱԱՏՄԿասեցվել է Արտաշատի Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համարԱռաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՆախարարի հավաստմամբ՝ մեծածավալ ճանապարհաշինության որակը վերահսկվել է նաև պետական լաբորատորիայի միջոցովԱՄՆ–Իրան լարվածությունը պետք է լուծվի դիվանագիտությամբ. Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշումըՄենք կարող ենք վստահել Դոնալդ ԹրամփինՓայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԻտալիայի նախագահն օլիմպիական զինադադարի կոչ է արելՆոր ատոմակայանը լինելու է մոդուլային․ ՏԿԵ նախարար«Կինոդպրոց առանց սահմանների»ծրագրին մասնակցելու հնարավորությունԵրկաթգիծը թալանվել է ժամանակին. Հիմա Նռնաձորում դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցում. ԽուդաթյանՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խորապես մտահոգված է Սամվել Կարապետյանի որդու կողմից հնչեցված հայտարարություններովԱռաջիկա 10 տարում ԱԷԿ-ը միացված կմնա ՀՀ էներգահամակարգին. ԽուդաթյանՈւկրաինայի անվտանգության երաշխիքները նախատեսում են նաեւ ռազմական արձագանքԱրդարադատության նախարարին է ներկայացվել Քկ ծառայության 2025 թվականի հաշվետվությունըՈւկրաինան ԻՀՊԿ-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպությունԹեհրանը հաշվի է առել տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքներըՍուր էկզոգեն թունավորմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 5 անդամԹեհրանի արևմտյան շուկայում խոշոր հրդեհ է բռնկվելԲացահայտվել է խոշոր խմբաքանակի «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք (տեսանյութ)Չիլիի նախկին նախագահին առաջարկել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնումԻրանական ԱԹՍ-ն հետախուզում է անցկացրել Արաբական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակրի գտնվելու վայրումԵրևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկըՉինաստանը գործարկել է Նանչան–Բաքու երկաթուղային բեռնափոխադրումները Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքովԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցըԻրանից դեպի Հայաստան երկու չվերթ է չեղարկվել Եգիպտոսից Գազա է վերադարձել պաղեստինցիների առաջին խումբըՈվքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա Կարծում եմ՝ մենք կարող ենք լավ լուրեր ունենալ. ԹրամփՀրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի․ պաշտոնականԵթե Միացյալ Նահանգները զիջումների գնան, Իրանը կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակըՉեխիան սահմանափակել է ռուս դիվանագետների տեղաշարժը«Պահեստարան» նախագիծը ենթադրում է հազվագյուտ հողային մետաղների գնում և պահեստավորում. The New York TimesՌուսական հարվածի պատճառով Խարկովում ավելի քան 820 բնակելի շենք է մնացել առանց ջեռուցման` 20-աստիճան ցրտինԱկնկալում ենք՝ Երևանի քաղաքականությունը մեր ռազմավարական պարտությանը ձգտող ​​դաշինքների չափանիշներ չի ենթադրում. ՌԴ ԱԳՆՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատախազություն (տեսանյութ)Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Դա նշանակում է ամեն ինչ անել, որ ԹՐԻՓՓ-ը հանկարծ չաշխատի․ Ալեն Սիմոնյանը՝ Ռուսաստանի ԹՐԻՓՓ-ին միանալու հավանականության մասինՎտանգը կանխվել է. իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներՄի շարք հասցեներում լույս չի լինիԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ու Իրանի ԱԳ նախարարը կհանդիպեն Ստամբուլում. AxiosՊոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներՋրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել էՀայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներՀնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. ՄոդիSMS-ը թույլ օղակ է. ինչո՞ւ են հազարավոր մարդկանց WhatsApp-ի հաշիվները կոտրել և ինչպես խուսափել դրանիցՄարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվերՎթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Հայաստան

Ի՞նչ փոփոխություններ է կրել կառավարության կառուցվածքը. անվանումներ են փոխվել

Կառավարությունը նախօրեին e-draft կայքում հրապարակել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերը, որով նախարարությունների թիվը 17-ից նվազեցվել է 12-ի:

Նշենք, որ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կրճատել պետական կառավարման համակարգի մարմինների թիվը: Մասնավորապես՝ նախատեսվում է.

1. Մշակույթի, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները միացնել Կրթության եւ գիտության նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարության:

2. Գյուղատնտեսության նախարարությունը միացնել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Էկոնոմիկայի նախարարություն,

3. Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը միացնել Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը ՝ վերջինս վերանվանելով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որին փոխանցվում են նաեւ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները եւ գործառույթները: Օրենքի ընդունումից հետո Կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը կհանձնվեն Պետական գույքի կառավարման կոմիտեն եւ Ջրային կոմիտեն, որոնք իրենց կազմում կունենան միայն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ եւ չեն ունենա աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներ եւ գլխավոր քարտուղար: Այդ գործառույթները կիրականացվեն Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:

4. Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության՝ կրճատելով նախարարության բոլոր լիազորությունները եւ գործառույթները, որոնք առնչվում են տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին, միաժամանակ ավելացնելով թվայնացման գործընթացների եւ ռազմարդյունաբերության հետ կապված լիազորություններ, քանի որ օրենքի ընունումից հետո Կառավարության որոշմամբ ռազմարդյունաբերական կոմիտեի ենակայությունը կհանձնվի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությանը:

5. Սփյուռքի նախարարությունը միավորել Վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը, որը համակարգելու է սփյուռքի հարցերին առնչվող ծրագրերը՝ ունենալով գրասենյակ նշված աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ վերացնել առաջին փոխվարչապետի ինստիտուտը՝ կրճատելով այդ պաշտոնը:

Նախագծերի ընդունման դեպքում միացվող պետական կառավարման համակարգի մարմինների քաղաքացիական ծառայողները «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի համաձայն վերանշանակվում են մինչեւ վերակազմակերպումը զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի՝ իր համաձայնությամբ նոր մարմնում։ Վերակազմակերպման արդյունքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում, այլ վերջինս վերանշանակվում է հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի՝ օրենքով սահմանված կարգով։

Եթե քաղաքացիական ծառայողը չի համաձայնվում առաջարկված պաշտոնին նշանակվել, ապա քաղաքացիական ծառայողը իր դիմումի համաձայն կարող է գրանցվել կադրերի ռեզերվում՝ առանց վերջնահաշվարկ կատարելու, որը միացման արդյունքում վարելու է արդեն այն պետական կառավարման համակարգի մարմինը, որին միացել է այդ պետական կառավարման համակարգի մարմինը։ Ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողը Օրենքով սահմանված կարգով կարող է կադրերի ռեզերվից համապատասխան պաշտոն զբաղեցնել վերակազմակերպման արդյունքում կազմավորված այդ պետական կառավարման համակարգի մարմնում։