Ինչու՞ են ազատվել Սյունիքի երկու փոխմարզպետները. պարզաբանում են մարզպետարանից
Մարզպետարաններում օպտիմալացման գործընթաց է սկսվել. Tert.am-ի հետ զրույցում, խոսելով Սյունիքի փոխմարզպետների ազատման պատճառների մասին, ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Սյունիքի մարզպետի տեղակալներ Հերմինե Համբարձումյանին և Գոռ Թադևոսյանին պաշտոնից ազատելու մասին:
«Արդեն հայտարարվել է, որ մարզպետարաններում օպտիմալացման գործընթաց է սկսվել, եւ շատ կարճ ժամկետներում այստեղ սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, ու նախատեսվում է 3-ի փոխարեն ունենալ փոխմարզպետի 1 հաստիք, ու դա ամենամոտ ապագայում է սպասվում:
Ուստի, Սյունիքի մարզպետարանը նպատակահարմար է գտնում արդեն իսկ այս պահից սկսած աշխատել մարզպետի մեկ տեղակալով»,-ասաց Արմինե Ավագյանը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետի երրորդ խորհրդականը Նարեկ Բաբայանն է, ով շարունակելու է պաշտոնավարել։
Հարցին, թե ինչու են կրճատվել հենց Հերմինե Համբարձումյանի և Գոռ Թադևոսյանի հաստիքները, Արմինե Ավագյանը պատասխանեց՝ «Դա չենք մեկնաբանում»։

















































