Անանյանը ստել է
Ինչպես հայտնի է՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը աստղաբաշխական պարգևատրումներից հետո հայտարարեց, որ պարգևատրվել են բոլոր հարկային ծառայողները. իրենից սկսած՝ մինչև տեսուչ և հավաքարար:
«Ինչ որ կատարվել է, ինչ որ հաշվարկվել է, կատարվել է բացառապես օրենքի շրջանակներում: ՊԵԿ-ը մյուս պետական մարմիններից տարբերվում է նրանով, որ իր պարգևատրումների ֆոնդը շատ ավելի մեծ է և ավելի մեծ պարգևատրումներ վճարելու հնարավորություն ունի»,- հայտարարեց Անանյանը:
ՀՀ ՊԵԿ նախագահի 2-րդ և 3-րդ տեղակալներին կից Սպասարկման և Իրավաբանական վարչությունների աշխատակիցները, սակայն, slaq.am-ին ուշագրավ տեղեկություններր հայտնեցին:
Աշխատակիցների փոխանցմամբ ՊԵԿ նախագահի վերոնշյալ հայտարարությունը, թե բոլորն անխտիր պարգևատրվել են կամ հավելավճարներ են ստացել, իրականության հետ որևէ աղերս չունի. «Մենք ոչ մի պարգևավճար չենք ստացել, երանի չէ՞ր՝ մենք էլ ստանայինք: Ստացել են միայն էն վերևի օղակները»:
Մեր այն դիտարկմանը, որ որոշ վարչությունների անդամներ գոնե 10.000 դրամ են ստացել, օղու, կոնյակի և չրի հետ միասին, նրանք դա՞ էլ չեն ստացել, ՊԵԿ աշխատակիցները հաստատեցին, որ շատերը դա էլ չեն տեսել:
Այն հարցին, թե այդ ի՞նչ սկզբունքով է պարգևատրվել ՊԵԿ վերնախավը, աշխատակիցները պարզաբանեցին. «Շատ սովորական. Անանյանը հայտարարել էր, որ դա իր նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձներն են ու պլյուս՝ տարեվերջյան պարգևատրումը, սակայն կիսատ է ասված: Վերին օղակն իրեն 100%-ով պարգևատրել է և՛ նոյեմբեր ամսվա աշխատավարձի հետ միասին, և՛ դեկտեմբեր ամսվա աշխատավարձի հետ, այսինքն, եթե Անանյանն ստանում է շուրջ 800.000 դրամ աշխատավարձ, ապա այդ կրկնակի պարգևատրումներով կազմում է 3.200.000 դրամ ու + մի քանի միլիոն հավելավճար: Դե, պատկերացրեք արդեն»:
Մենք տվյալ աշխատակիցներից հետաքրքրվեցինք նաև ՊԵԿ-ում զանգվածային կրճատումների և Անանյանի ու իր տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի մտերիմների ներհոսքի մասին: Նրանք հաստատեցին տեղեկությունը, նշելով, որ բարձր միավորներ վաստակած մարդկանց անհարկի կտրում են քննություններից՝ «ծանոթներին աշխատանքով ապահովելու համար»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...