Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Վարչապետի ներկայացրած թվաբանական մտավարժանքը նույնիսկ մակերեսային քննադատության չի դիմանում. «Քաղաքացու որոշում»

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հայտարարություն է տարածել, որը վերաբերում է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությանը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.


«Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու առաջարկվող նախագծի մշակման հիմքում դրված է եղել դեռեւս ամիսներ առաջ Վարչապետի կողմից հնչեցված երկու նպատակ։

Որպես այդպիսի փոփոխությունների առաջին նպատակ, նշվում էր տնտեսության ստվերային հատվածի կրճատումը։ Հանրությանն անհայտ են մնացել այն ուսումնասիրությունները, որոնցով նախագիծն առաջարկող ֆինանսների նախարարությունը հիմնավորել է, որ առաջարկվող փոփոխությունները կարող են գործարարի մոտ հանգեցնել աշխատավարձերի թերհայտարարագրման մոտիվացիայի վերացման։

Թվաբանական մտավարժանքը, որ ներկայացվել է Վարչապետի կողմից, նույնիսկ մակերեսային քննադատության չի դիմանում։ Ուսումնասիրություններն ու հիմնավորումները ներկայացնելու բազմաթիվ խնդրանքներ մնացել են անպատասխան։ Կարելի է ենթադրել, որ այդպիսիք ուղղակի չկան կամ արժանահավատ չեն։ Փոխարենը փորձագետների հանրայնացված հաշվարկներով ապացուցվում է հակառակը։ Առաջարկվող փոփոխությունները աշխատավարձերի թերհայտարարագրման մոտիվացիան չեն վերացնում։

Որպես երկրորդ նպատակ նշվել է ազգային տնտեսության մրցունակության եւ ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականացումը։ Կարելի է ենթադրել, որ Կառավարությունը ցանկանում է ազգային տնտեսության մրցունակությունն ու ներդրումային գրավչությունը բարձրացնել «էժան» աշխատուժ ստեղծելով։ Սակայն աշխատուժի հարկման մակարդակով (աշխատավարձից հարկեր եւ սոցիալական ապահովության վճարներ) Հայաստանը արդե՛ն աշխարհում առաջատար դիրքերում է։ Մեր աշխատուժն արդե՛ն «էժան» է։

Ուստի Կառավարությունը փորձում է մրցակցային առավելություն ստեղծել այն ուղղությամբ, որում մենք արդեն իսկ առաջատար դիրքեր ունենք: Առաջակվող փոփոխություններով նշված նպատակին շեշտադրում անելը նույնպես անհասկանալի է։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ նախագծի հիմքում ընկած տնտեսական զարգացման ռազմավարություն, սոցիալական, ֆինանսական ազդեցության ուսումնասիրություն, դրված նպատակների իրականացման ոչ մի արժանահավատ հիմնավորում առ այսօր հրապարակված չէ:

Նախագծով առաջարկվում է նաեւ եկամտահարկի տոկոսադրույքների նվազեցման պատճառով առաջացող բյուջետային կորուստները փոխհատուցել սեղմված գազի, ծխախոտի, շաքար պարունակող գազավորված ըմպելիքի եւ այլ ապրանքների վրա գործող ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմամբ, ինչը, բնականաբար, հանգեցնելու է գնաճի։

Ստացվում է, որ համահարթ հարկման համակարգի անցնելու պարագայում մինչեւ 150.000 դրամ աշխատավարձ ստացողների համար տնօրինվող եկամուտը որեւէ կերպ չի ավելանալու, սակայն ավելանալու են ծախսերը։ Այսպիսով, ազգային տնտեսության մրցունակության եւ ներդրումային գրավչության բարձրացման սուբսիդավորման բեռը մեծամասամբ դրվում է նվազ եկամուտներ ունեցող ՀՀ քաղաքացիների վրա։ Մնում է գուշակել, թե ինչու եւ ինչպես է որոշվել հարկային բեռի վերաբաշխումը իրականացնել այնպես, որ մոտ 400.000 ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներ կրեն այն բեռի հիմնական ծանրությունը, որը թեթեւացվում է առավել բարձր եկամուտ ունեցողների ուսերից։

Նկարագրվածը ուղղահայաց արդարության սկզբունքի խախտում է։ Սակայն առաջարկվող փոփոխություններով խախտվում է նաեւ հորիզոնական արդարությունը՝ երբ միեւնույն մակարդակի եկամուտներ ստացողները հարկվում են տարբեր կերպ։ Մասնավորապես, նախատեսվում է մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրո ձեռնարկատիրությունը ազատել հարկերից եւ մինչ 115 մլն դրամ փոքր ձեռնարկատիրությունը հարկել արտոնյալ պայմաններով, սակայն մասնագիտական որոշ հանրույթների (փաստաբաններ, հաշվապահներ, խորհրդատուներ) համար բացառություն է արվում․ Նրանք մղվում են ԱԱՀ հարկման դաշտ, ինչից հետո կհարկվեն նաեւ եկամտահարկով։

Հիմք ընդունելով վերոշարադրյալը, «Քաղաքացու որոշում» կուսակցությունն իր համերաշխությունն է հայտնում օրինագծին դեմ հանդես եկող անհատներին ու կազմակերպություններին եւ պատրաստ է գործնական քայլեր ձեռնարկել առաջարկվող փոփոխությունները հեղափոխական գործընթացների տրամաբանությանը, դրա արդյունքում ստեղծված տնտեսական ու քաղաքական իրողություններին համապատասխանեցնելու ուղղությամբ։