Սահմանադրությունը չենք հարմարեցնում Սամվել Բաբայանին
Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում Արցախում սահմանադրական փոփոխություններ են լինելու։ Արդյոք համապատասխանո՞ւմ է դա իրականությանը․ ճշտելու նպատակով 24News-ը զրուցեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։
«Կարգ կա սահմանադրական փոփոխություններ իրականացնելու։ Դա ժողովրդի իրավունքն է։ Սահմանադրությունը դինամիկ երևույթ է, իսկ փոփոխությունները հիմա կլինեն, մի տարի թե տասը տարի հետո՝ ցույց կտա ժամանակը։ Պետք է խստիվ հետևել օրենքին։ Օրենքով ինչպիսի ընթացակարգ որ նախատեսված է՝ այդպես պետք է անել»,- ասաց Բաբայանը։
Ճշտմանը՝ կոնկրետ այս պահին սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու նախաձեռնություն կա՞՝ Բաբայանն արձագանքեց․
«Այս պահին չկա, բայց կան ուժեր, անհատներ, որոնք ուզում են նախաձեռնությամբ հանդես գալ, ՚իսկ դրա համար կա ընթացակարգ։ Ժողովուրդն ինքը կարող է սահմանադրական փոփոխություններ մտցնել։ ԱՄՆ-ի պես պետությունն էլ նման փոփոխություններ կատարում է։ Մենք էլ ենք ժողովրդավարական պետություն, ամեն ինչ էլ հնարավոր է»։
Դիտարկմանը, թե մամուլում շրջանառվում է այն թեզը, որ Սամվել Բաբայանի համար են Արցախում սահմանադրությունը հարմարեցնում՝ Արցախի նախագահի խոսնակը պատասխանեց․
«Ոչ, դա ճիշտ չէ, թե մենք Սամվել Բաբայանի կամ այլ մարդու համար ենք սահմանադրություն հարմարեցնում։ Նման բան չի կարող լինել»։
Դավիթ Բաբայանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ցանկացած դեպքում պետք է խստիվ հետևել օրենքին, կարգուկանոնին։
Օրեր շարունակ լրատվամիջոցները շրջանառում են լուրեր այն մասմին, որ Արցախի Սահմանադրությունըցանկանում են փոխել, որպեսզի Սամվել Բաբայանը կարողանա մասնակցել նախագահի ընտրությանը։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց