Անանյան 3 եղբայրները՝ բարձրաստիճան պաշտոնյա
Այնպես չէ, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, ընտանիքում միակ պաշտոնյան է։ Անանյան եղբայրները երեքն են, և մյուս երկուսն էլ բավականին լավ պաշտոն ունեն։
Hraparak.am-ն արդեն առիթ ունեցել էր գրելու, զարմանալի զուգադիպությամբ, երբ որևէ անձ Հայաստանում պաշտոն է ստանում, անմիջապես նրա բարեկամներին սկսում են նկատել իրենց աշխատած հիմնարկներում և գնահատել նրանց «տաղանդները»։
Մասնավորապես, նման եզրահանգման եկել էինք, երբ 2018-ի հոկտեմբերի 11-ին Սասուն Անանյանը նշանակվել էր Ոստիկանության բուժվարչության պետ։ Իսկ եղբայրներից երրորդը՝ Մհեր Անանյանը, Ֆինանսների նախարարության գնումների վերաբերյալ բողոքներ քննող անձ է։ Նրան էլ առիթ ունեցել էինք անդրադառնալ՝ գրելով, թե նա ինչպես էր մերժել Դատական դեպարտամենտի առաջարկը՝ «Զիգզագ» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով։
Փաստորեն, արձանագրել էինք, որ Մհեր Անանյանն իրականում մերժել էր իր ոչ անմիջական վերադասի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հորը պատկանող ընկերության դեմ բողոքը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...