ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը Զասին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի վերաբերյալ հայտարարություններն այս փուլում չեն նպաստում կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելուն:
Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:
- Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի հայտարարությունները՝ սահմանափակ կազմով որոշում կայացնելու և հայկական կողմի հետ հանդիպումը չկայանալու վերաբերյալ:
- Հաշվի առնելով, որ կարևոր խորհրդակցություններ են անցկացվում անդամ պետությունների միջև՝ այս փուլում հայտարարություններն ու մեկնաբանությունները չեն նպաստում գործող իրավական հենքի՝ բոլոր 6 անդամ պետությունների կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելուն:
Զասը փետրվարի 7-ին հայտարարել է, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի վերաբերյալ ՀԱՊԿ կանոնակարգը սահմանափակ կազմով որոշման ընդունման հնարավորություն է նախատեսում, սակայն դա լավագույն տարբերակը չէ։ Նման որոշումները կոնսենսուսով են ընդունվում:
Բացի դրանից նա նշել է, որ պատրաստ է հանդիպել հայկական կողմի հետ, սակայն դեռ Երևանից պատասխան չի ստացել։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...