Մոտ 900 ապրանքների մաքսատուրքերը կբարձրանան
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման է դրվել ԵԱՏՄ երկրների հետ միասնական մաքսատուրքերի սահմանման հարցը:
Հանձնաժողովի նախագահը հարց է ուղղել ոլորտի հետ առնչվող հրավիրյալ մասնագետ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանին, թե ՀՀ տնտեսության վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ մաքսատուրքերի միասնական համակարգի ներդրումը, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների մի մասը կարող է այնպիսի ապրանքներ արտահանել, որոնց պատճառով ՀՀ-ում տեղական արտադրանքի վակուում կառաջանա:
Նշվել է, որ հայց է ներկայացվել ՀՀ-ին, որպեսզի մի շարք ապրանքների մասով մաքսատուրքերի փոփոխություն լինի, և այդ առումով առանձին երկրների հետ առանձին բանակցություններ են ընթանում: Կա մոտ 900 ապրանքատեսակ, որոնց մաքսատուրքերը պետք է բարձրանան և հավասարվեն ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերին: ՀՀ-ի համար զգայուն ապրանքատեսակների առումով մեր կառավարությունը կփորձի հասնել նրան, որ դրանց մաքսատուրքերը իջեցվեն:

















































