Հայկական կողմը չի մեկնաբանում Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ Վրաստանի և Ռուսաստանի միջև բանակցությունները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը չի մեկնաբանում Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ բանակցությունները Ռուսաստանի և Վրաստանի միջև:
«Բազմիցս հարցը մեզ տրվել է, մենք փորձել ենք չմեկնաբանել և հիմա էլ կգնանք չմեկնաբանելու ուղղությամբ: Ես միայն կարող եմ ասել, որ դա շատ կարևոր նախագիծ է Հայաստանի համար: Այնուամենայնիվ, որպեսզի մենք բանակցային պրոցեսներին որևէ կերպ չվնասենք, զերծ ենք մնում որևէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ դա ոչ թե Հայաստան -Վրաստան կամ Հայաստան-Ռուսաստան երկկողմ սահման է, այլ երկու տարբեր գործընկեր պետությունների սահմանն է: Եվ մենք ցանկանում ենք հնարավորինս քիչ միջամտել ու մեկնաբանել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...