Փող են տալիս, փող ենք տպում. ոմանք «կեղտոտ լվա՞ցք են արել»
«Իրատես» թերթը գրում է. «Փող են տալիս, փող ենք տպում, նոր փողի վրա ուրախանում ու մոռանում, որ նոր փողերը մեծ ծախսեր են։ Եվ այսպես, որքա՞ն է Հայաստանը վճարել 2018-ի տարեվերջին նոր տպագրված փողերի համար գերմանական ընկերությանը եւ ինչ միջոցներից։ Մեր այս պարզ եւ շիտակ հարցը ԿԲ-ն ծանր գնահատեց։ «Դա բանկային եւ առեւտրային գաղտնիք է»,- հեռախոսազրույցում պարզաբանեցին ԿԲ-ի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչությունից։
Ա՜յ քեզ բան, ըստ երեւույթին սա ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի նորամուծություններից է, քանի որ նախկինում, Տիգրան Սարգսյանի նախագահության օրոք փողերի փոխվելուն առնչվող նույն հարցն անպատասխան չի մնացել։
Եվ այսպես, ԿԲ-ն ժողովրդից գաղտնի է պահում, թե որքան է վճարել նոր փողերի դիզայնի եւ տպագրման համար։ Իսկ երբ մի բան յոթ փակի տակ է պահվում, ուրեմն ինչ-որ բան այն չէ։ Նման դեպքում, բնականաբար, տուրք է տրվում ժողովրդական բանահյուսության ժանրին։
Վերջին օրերին խոսակցություններ են պտտվում, թե այդպիսով ոմանք «կեղտոտ լվացք են արել»։ Դե, խոսում են, ամեն մեկի բերանը չես փակի, հետո էլ բոլորին է պարզ, որ նոր փողերի համար մեծ գումարներ են պետք ոչ միայն տպագրության, այլեւ դիզայնի համար։ Եթե պետությունը նոր փողեր է շրջանառության մեջ դնում, եւ ժողովրդից թաքցնում, թե որտեղից են եկել ներդրումները եւ որքան, նույն ժողովուրդն իրավունք ունի ցանկացած մտավարժության այս հարցի շուրջ։ Ինչեւէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...