Ըստ Ա. Ջանջուղազյանի՝ 2019-ին պարգևավճարները դեռ մի բան էլ կաճեն
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպես են վերաբերվում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի այն դիրքորոշմանը, որ ինքնապարգևավճարները պետք է բացառել, ասաց, որ ճիշտ հակառակն է: Ըստ նրա՝ եթե 2018թ-ին պարգևավճարները եղել են ամբողջ աշխատավարձի ֆոնդի 10% + 30%, որից 10%-ը քաղաքացիական ծառայողների համար էր, իսկ 30%-ը եղել է պարգևատրման առանձին ֆոնդը, ապա 2019 թ-ի բյուջեով հաստատվել է միասնական մոտեցում, այն է՝ բոլորի համար է նախատեսված 30% պարգևատրման չափ:
«2019թ. բյուջեում միասնական մոտեցմամբ բոլորի համար է նախատեսված 30% պարգևատրման չափը, ինչը Ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի դեպքում նշանակում է նվազում, իսկ այն մարմինների դեպքում, որոնք ունեն արտաբյուջեներ, նրանց համար նախատեսվել է՝ հաշվի առնելով արտաբյուջեների հնարավորությունը՝ դարձնելով 30%: Այսինքն՝ միասնական մոտեցմամբ սահմանվել է 30% պարգևավճարի հնարավորություն ամբողջ պետական կառավարման համակարգում, որը բյուջեի ընդունման ժամանակ ներկայացվել է»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ նման աղմուկից հետո գուցե վերանայեն, ասաց, որ դրա համար, երբ որ բյուջեն ներկայացվում է, ուշադրություն չեն դարձնում, և հետո հարցի էսկալացիա է լինում, և աղմուկի է վերածվում:
«Բայց մեր կարծիքով՝ հարցը բավական մանրամասն ներկայացվել էր և պետք է որ աղմուկի չվերածվեր»,- ասաց նա:
Հարցին, թե ըստ մամուլի՝ նախարարը 10 000 դոլար պարգևավճար է ստացել, Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ իրեն զարմացնում է, որ այդ հարցը տրվում է՝ փոխարենն օգտվելու ընձեռված հնարավորությունից: «Որովհետև իմ զբաղեցրած պաշտոնը վերջին 20 տարվա ընթացքում այնպիսին է, որ կան օրենքով նախատեսված պահանջներ, թե որքան չափով ես պետք է հրապարակային լինեմ և պարտավոր եմ հրապարակել:
Դրանք հրապարակված են, և դուք կարող եք հանգիստ ուսումնասիրել, թե որքան վարձատրություն եմ ստացել 2015 թ-ին աշխատանքի դիմաց և դուք ոչ շատ հեռու ապագայում հնարավորություն կունենաք համեմատել, թե ինչքան եմ ստացել 2018թ-ին: Դա մոտավորապես 10%-ի տարբերություն է, և կարող եմ առնվազն հիասթափեցնել, որ այս ընթացում իմ պատասխանատվությունը ավելացել է»:
Դիտարկմանը, թե մամուլում նշում են, որ կես միլիոնի չափով պարգևավճարներ են տրվել նախարարությունում, Ջանջուղազյանն ասաց, որ այդ շատ ու քիչը ինքը չէ, որ պետք է համարի: «Առաջնորդվեք օրենսդրությամբ. ֆինանսների նախարարության համար բյուջեով սահմանվածից և ԱԺ-ի կողմից հաստատվածից ավելի չի վճարվել: Ոչ թե կես միլիոնի մասին է խոսքը, այլ ավելի մեծ է գումարը, և թիվն էլ կարող եմ ասել»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ 2018 թվականին պարգևավճարները եղել են ամբողջ աշխատավարձի ֆոնդի 10% + 30%-ը՝ 10 տոկոսը քաղաքացիական ծառայողների համար, իսկ 30%-ը եղել է պարգևատրման առանձին ֆոնդ, և դա օրենքով է նախատեսված:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...