«Շշի Մելոյի»-ի որդին ազատ է արձակվել, 4 անձ կալանավորված է
Հունվարի 29-ին Աբովյանում տեղի ունեցած կրակոցների գործով 4 անձ է կալանավորվել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` կալանավորվածներից մեկը «Պարտեզ» ռեստորանի սեփականատեր, ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդու մտերիմներից է: Միաժամանակ, մեզ հայտնի դարձավ, որ կրակոցների գործով ձերբակալված Մելիք Մանուկյանի որդին` Շանթ Մանուկյանը, ազատ է արձակվել: Այս գործով երկու անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որոնցից մեկին հայտնաբերել են: Ավելի վաղ հայտնել էինք, որ դեռեւս անհայտ մարդիկ գնացել են ավտոտեխսպասարկման կենտրոն ավտոմեքենայի անիվը նորոգելու: Աշխատակիցը տեղում չի եղել, ինչը դուր չի եկել այցելուներին: Վերջիններս հրահանգել են, թե` «թող հիմա գա, ակը փչի»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել, որն էլ վերածվել է փոխհրաձգության, ինչի հետեւանքով եղավ մեկ զոհ: Զարմանալի է, սակայն, փաստը, որ տասնյակից ավելի անձինք են եղել վիճաբանության կիզակետում, եւ ընդամենը 4 անձ է կալանքի տակ գտնվում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...