Գողության փորձ Երևանի Կամերային թատրոնում
Այս գիշեր գողության փորձ է տեղի ունեցել Պետական կամերային երաժշտական թատրոնում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը:
«Ոստիկաններն օպերատիվ արձագանքել են, գողերը դիմել են փախուստի»,- գրառման մեջ հայտնել է նա:

















































