ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
«Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ներկայացրել եմ ՔԿ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմում։ Այս ընթացքում շարունակել եմ կատարել իմ աշխատանքային պարտականությունները, քանի դեռ դիմումը, սահմանված կարգով, մակագրված չէ»-Tert.am-ի հետ զրույցում ասաց Տռուզյանը։
Հարցին` ինչո՞վ է պատրաստվում զբաղվել առաջիկայում, Սոնա Տռուզյանը պատասխանեց. «Հետագա մասնագիտական գործունեությունս շարունակելու եմ մասնավոր ոլորտում»։

















































