«Անսովոր Երևան, որի մասին ամեն երևանցի չի պատմի». Լապշինի ֆոտոշարքը Երևանից
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն Արցախ այցելելու համար հայտնվել էր ադրբեջանական բանտում և ավելի ուշ ազատ արձակվել, իր բլոգում ներկայացրել է «Անսովոր Երևան, որի մասին ամեն երևանցի չի պատմի» հոդվածը՝ անդրադառնալով Հայաստանի մայրաքաղաքում գտնվող հայտնի ու ոչ այնքան հայտնի մի շարք ճարտարապետական կառույցների, որոնցից մի քանիսը հաճախ մնում են երկիր այցելող զբոսաշրջիկների ուշադրությունից դուրս:
Ըստ Լապշինի՝ ուշ խորհրդային ժամանակաշրջանը շատ հետաքրքիր հետքեր է թողել երևանյան ճարտարապետության մեջ, հատկապես՝ մոդեռնիզմի ոճում:
«Երեկ մենք անցանք Երևանի զգալի մասով՝ լուսանկարելով ինչպես խորհրդային մոդեռնիզմի ծրագրային շինություններ, այնպես էլ պակաս հայտնի բաներ: Դրանցից շատերը դժվարհասանելի վայրերում են ու ոչ այնքան լավ վիճակում: Որոշ վայրերում ամայացումն ու (շենքերի) քանդված վիճակը տխրեցնում է: Ամեն դեպքում՝ ուտոպիական ռոմանտիկայով և անշրջելի հմայքով լի ճարտարապետությունը շատ հետաքրքիր է», - նշել է բլոգերը:
Լապշինը մեջբերում է իր ընկերոջ՝ հայաստանյան զբոսաշրջային ոլորտի մասնագետներից մեկի այն կարծիքը, որ Երևանը կարող էր դառնալ Անդրկովկասի ամենահրաշալի քաղաքը, սակայն մինչ օրս տնտեսական ու քաղաքական մի շարք հանգամանքներ խանգարել են դրան, ինչի պատճառով շատ նախագծեր կիսատ են մնացել:
«Իրականում հետաքրքիր բաներն ավելի շատ են: Պատմելու եմ աստիճանաբար», - նշել է Լապշինը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...