Առողջապահության նախարարի մտերիմի նկատմամբ քրգործ է հարուցվել
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 1-ին մասի (խարդախությունը, խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանի նկատմամբ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, քաղաքացի դիմել է իրավապահներին եւ հայտնել, որ Ն. Վանեսյանը իրեն աշխատանքի ընդունելու համար իրենից պահանջել եւ վերցրել է 3000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն գործը չի արել:
Քաղաքացին, տեսնելով, որ Ն. Վանեսյանը խաբել է իրեն, դիմել է իրավապահներին։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ն. Վանեսյանը նշված քրեական գործում ներգրավված է որպես կասկածյալ եւ բնակության վայրից չհեռանալու համար ստորագրություն է վերցվել նրանից։
Նշենք, որ Նարեկ Վանեսյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմն է:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...