Հունվարին սննդամթերքի գները աճել են 3.8%-ով
2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.7% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.2% գնաճով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 3.8%-ով, ծառայությունների սակագները՝ 0.2%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6% գնանկում:
2019թ. հունվարին 2018թ. հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.6%, այդ թվում, սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)` 100.5%, ոչ պարենային ապրանքներինը` 100.9%, ծառայությունների սակագներինը` 100.6%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.2-2.9%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.2%-ով։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...