Ռուսաստանում հայկական մի շարք կայքեր են արգելափակվել
Մի շարք հայկական կայքեր Ռուսաստանի Դաշնությունում արգելափակված էին, եւ Հայաստանի ԱԳՆ-ն այդ խնդրին տեղյակ է: Փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Նրա հավաստիացմամբ՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ՌԴ պետական մարմինների հետ ամենօրյա կապի մեջ է, որպեսզի այս խնդիրն արագ լուծվի: «Որքանով ինձ հայտնի է, այսօրվա դրությամբ հարցը մասամբ կարգավորվել է»,- ասաց Նաղդալյանը: Նա նշեց, որ խնդիրը տեխնիկական բնույթ ունի, եւ քայլեր են ձեռնարկվում խոչընդոտները վերացնելու համար:

















































