Վարչապետն Իրանում խոսելու է բոլոր բարիդրացիական հարցերի մասին․ ԱԳՆ
«Իրան այցի ընթացքում անդրադարձ է կատարվելու երկկողմ հարաբերությունների, երկկողմ օրակարգի այն ողջ սպեկտրին, որը բնորոշ է բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկու երկրներին»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրանի այցի մասին այսօրվա ասուլիսի հնչած հարցին այսպես պատասխանեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նա հրաժարվեց մեկնաբանել այցի մանրամասները՝ խոստանալով, որ այցի մոտ ժամանակներում այդ մասին տեղեկություններ կտրամադրվեն։
Ինչ վերաբերում է վարչապետի՝ Իրան այցին, ապա այն տեղի է ունենալու փետրվարի 27-ին ու կրելու է պաշտոնական կարգավիճակ։

















































