Սամվել Մայրապետյանին մոտ օրերս կվիրահատեն
Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանն արդեն մեկնել է Գերմանիա եւ մոտ օրերս կվիրահատվի։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Կարեն Բատիկյանը։
Նա նշեց, որ չի կարող ասել, թե Մայրապետյանը երբ կվերադառնա Հայաստան։ Նշենք, որ վերջերս ՀՔԾ֊ն թույլատրել էր նրան մեկնել երկրից՝ բուժում ստանալու նպատակով։
Հիշեցնենք նաեւ, որ Մայրապետյանի խափանման միջոցը փոխել էին դեկտեմբերի 26-ին՝ 30 միլիոն դրամ գրավի դիմաց։

















































