Հայաստանի քաղաքացին կալանավորվել է Նիժնի Նովգորոդում ազարտային խաղեր կազմակերպելու համար
2019 թվականի փետրվարի 4-ին ՌԴ ՔԿ Նիժնի Նովգորոդի քննչական վարչությունը հայտնել է, որ փետրվարի 2-ին դատարանը բավարարել է 27-ամյա տղամարդուն կալանավորելու միջնորդությունը, ում կասկածում են ՌԴ ՔՕ 171.2 հոդվածի 2-րդ մասով (ազարտային խաղերի ապօրինի կազմակերպում եւ անցկացում) նախատեսված հանցակազմի մեջ, հայտնում է «Նիժնիյ սեյչաս» պարբերականը:
Քննության վարկածով՝ 2018 թվականի ապրիլ-մայիսին երեք կասկածյալները Նիժնի Նովգորոդի 3 շրջաններում 7 հաստատություններում ազարտային խաղեր են ապօրինի կազմակերպել եւ անցկացրել: Նրանցից մեկը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, կալանավորվել է:
Առաջիկայում երեք կասկածյալներին մեղադրանք կառաջադրվի ՌԴ ՔՕ 171.2 հոդվածի 2-րդ մասով եւ խափանման միջոց կընտրվի:
Քրեական գործով քննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացին ձերբակալվել է հունվարի 31-ին:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...