Բաղրամյան 26-ից հուշամեդալները կին է գողացել
Ոստիկանության աշխատակիցները փետրվարի 2-ին հայտնաբերել են օրեր առաջ Բաղրամյան 26-ից գողություն կատարած անձին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Կասկածյալը կին է, որն աշխատում է Բաղրամյան 26-ում եւ նախաքննության շահերից ելնելով, SHAMSHYAN.com-ը այս պահին նրա ինքնությունը չի հայտնում:
Հունվարի 30-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանի Բաղրամյան 26 հասցեում: ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարման շահագործման բաժնի պետը ահազանգել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ հունվարի 25-ից մինչև հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ կառավարության աշխատակազմի առաջին մասնաշենքի 3-րդ հարկի միջանցքում տեղադրված ցուցափեղկից գողացել են 4 հուշադրամներ:

















































