Քաղաքացին «Արմենիա» ԲԿ-ի ընդունարանում հարվածել է բժիշկներից մեկի դեմքին
Քաղաքացին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ընդունարանում հարվածել է բժիշկներից մեկի դեմքին:
«Ժամը 5:30 Ոստիկանության Մաշտոցի բաժնում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը հաղորդում է տվել, որ անհայտ անձը բժշկական կենտրոնի ընդունարանում հարվածել է իր դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Մեկնել է օպերատիվ խումբը, ճշտել են կատարողի ինքնությունը»,- հայտնեցին Ոստիկանությունից:
Այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ` անձին հայտնաբերելու ուղղությամբ:

















































