26 բուժաշխատողներ կհայտնվեն դրսում. «Նուբարաշեն» նախկին հոգեբուժական կենտրոնում կրճատումներ են
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում («Նուբարաշեն» նախկին հոգեբուժական կենտրոն) հաստիքի կրճատումներ են կատարվում:
NEWS.am Medicine-ին հետ զրույցում հիվանդանոցի բուժաշխատողները հայտնեցին, որ անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին նրանց տեղեկացրել էին, որ բաժանմունքներից մեկը կփակվի: Խոսքն անօգնական պացիենտների խնամքի մասին է, որոնք տարիքի եւ հոգեկան խնդիրների պատճառով չեն կարողանում իրենց մասին ինքնուրույն հոգ տանել:
«Մենք նրանց կերակրում էինք, փոխում տակդիրենրը, օգնում հագնվել: Դա շատ ծանր աշխատանք է եւ ամսվա ընթացքում մեր բաժանմունքը 40-50 հիվանդ է սպասարկել», - նշեցին նրանք:
Տվյալ բաժանմունքում աշխատում է 26 մարդ՝ 16 սանիտար, 8 բուժքույր եւ 2 բուֆետպան: Նրանց համար բաժանմուքնի փակումը տհաճ անակնկալ էր:
«Մենք բոլորս ընտանիքներ ունենք եւ մենք չենք կարող զրկվել աշխատանքից», - նշում են նրանք:
Բաժանմունքում ամսական աշխատավարձը 100-115 հազար դրամ էկազմում: Դրսում չհայտնվելու համար աշխատակիցները համաձայնել են մեկ ամսով հրաժարվել աշխատավարձից եւ սեփական միջոցներով հիվանդանոցի դատարկ տարածքներում կոսմետիկ վերանորոգում իրականացրել:
Սակայն ղեկավարությունը մերժել է այդ գաղափարը:
«Տնօրենն ասաց, որ բաժանմունքի փակման հրամանը տվել է Առողջապահության նախարարությունը, հետեւաբար, նա ոչնչով չի կարող մեզ օգնել», - ասացին բուժաշխատողները:
«Մենք հանդիպեցինք փոխնախարար Արսեն Դավթյանի հետ, սակայն նա մեզ ոչ մի կոնկրետ բան չասաց՝ վկայակոչելով նախարարի հրամանը: Խոստացավ միայն խնդրի համար լուծում գտնել», - հավելեցին նրանք:
Բաժանմունքի ամբողջ կոլեկտիվը նախկինում աշխատում էր «Նորք» հոգեբուժական կենտրոնում: Անցյալ տարի հայտնի դարձավ «Նորքի» եւ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի միավորման մասին, որից հետո դատարկ շենքը վաճառքի հանվեց:
«Նորք»-ում անօգնական հիվանդների խնամքն իրականացվում էր վճարովի սկզբունքով, իսկ Նուբաչաշենում՝ անվճար:
Ընդ որում տվյալ ծառայությունների պահանջարկը մեծ է:
«Բաժանմունքը չի գործում, սակայն մարդիկ շարունակում են գալ, խնդրել, որպեսզի նրանց հարազատներին պատշաճ խնամեն», - պատմում են բուժաշխատողները:
Բաժանմունքի անձնակազմը անհանգստացած է, որ նրանց ազատում են աշխատանքից՝ ոչ մի այլընտրանք չառաջարկելով:
«Մեր աչքերի առաջ «Նուբարաշեն»-ում նոր կադրեր են ընդունում: Մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչու մեզ աշխատանք չեն առաջարկում, եթե կան թափուր տեղեր», - ասացին նրանք:
Մինչեւ փետրվարի 26-ը բաժանմունքի աշխատակիցները աշխատանքի են գալու:
«Մեր բաժանմունքը չի գործում, սակայն մենք դեռ գրանցված ենք «Նուբարաշեն»-ում, հերթապահությունների ենք դուրս գալիս եւ այլն: Թե ինչ կլինի հետո՝ չգիտենք: Սա լուրջ խնդիր է, քանի որ շուտով մենք չեն կարողանալու կերակրել մեր ընտանիքներին», -նշեցին բուժաշխատողները:
Հավելենք, որ հոդվածը գրելու ժամանկ ԱՆ-ից եւ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից չհաջողվեց պաշտոնական մեկնաբանութուն ստանալ:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...