Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասին առաջիկայում հայտարարություն կարվի
Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասով հարուցված է քրգործ, որի վերաբերյալ ԱԱԾ-ն առաջիկայում հայտարարութուն կանի: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:
Անդրադառնալով «Երեւան» հիմնադրամի քրգործին, նա ասաց, որ այն հիմնավորվել է, Երեւան հիմնադրամի կողմից դրամական միջոցների մի մասը վատնվել է, մի մասը ոչ արդյունավետ եւ ոչ նպատակային է ծախսվել. «Գործի շրջանակներում հիմնավորվել է 1 մլրդ 807 մլն դրամի կորուստ, որն ամբողջությամբ վերականգնվել է ՀՀ պետբյուջե»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձիք, կառուցապատման և գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, քաղաքացիներին պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...