«Ռուսական կողմի «նվերը». «Կոմերսանտ»-ը գաղտնազերծել է Հայաստանին 4 Սու-30ՍՄ կործանիչ վաճառելու պայմանները
Հայաստանը Ռուսաստանի հետ կնքած պայմանագրի շրջանակում 2020թ. կստանա 4 հատ Սու-30ՍՄ (Су-30СМ) բազմաթիրախային կործանիչ: Եվ, ինչպես պարզել է kommersant.ru-ն, գործարքի իրականացման համար ռուս բանակցողները լուրջ զիջումների են գնացել: Նրանք ոչ միայն վարկ են տրամադրել, այլև կործանիչները վաճառել են ներքին ռուսական, այլ ոչ թե արտահանման գներով:
Աղբյուրը նկատում է, որ տվյալ պայմանագիրը կարևոր է և՛ Հայաստանի իշխանությունների, և՛ մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար. տասնամյակների ընթացքում առաջին անգամ երկրի ռազմական օդուժը ձեռք է բերում նոր, այլ ոչ թե օգտագործված ավիատեխնիկա:
Ռուսական ավիացիոն արդյունաբերության ձեռնարկություններից մեկի թոփ մենեջերի խոսքով՝ պայմանագրի պայմանների համաձայն՝ Հայաստանը 2020թ. կստանա 4 հատ նոր Սու-30ՍՄ կործանիչ:
«Գործարքը կատարվում է ՀԱՊԿ-ի գծով: Չնայած, որ պայմանագիրը համարվում է առևտրային ու իրականացվում է ռուսական կողմի տրամադրած վարկային միջոցների հաշվին, ՀՀ օդուժի համար կործանիչներից յուրաքանչյուրի գինը չի տարբերվում ՌԴ զինված ուժերի համար սահմանված գնից»,-մանրամասնել է աղբյուրի զրուցակիցը՝ ընդգծելով, որ ռուսական կողմից նման պայմաններն իսկական «նվեր» են:
Զրուցակիցը նաև նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք սա ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքված առաջին գործարքն է:
«Մեզ համար կարևոր է ՀԱՊԿ շրջանակում դաշնակցի մոտ մեր դիրքերի ամրության վերահաստատումը»,-եզրափակել է աղբյուրը:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց