«Գայանե» եկեղեցու տարածքում 28-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 29-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փորձի փաստով։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ օրը՝ ժամը 23։50-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել Հայր Մկրտիչը և հայտնել, որ Էջմիածին քաղաքի «Գայանե» եկեղեցու հարակից տարածքով անցնող խողովակից կախվելու միջոցով մի աղջիկ ցանկանում է ինքնասպան լինել։
Մինչ ոստիկանների ժամանելը, Հայր Մկրտիչին հաջողվել է փրկել աղջկա կյանքը: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն աղջկան տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Աղբյուրի տեղեկություններով՝ նա Արմավիրի մարզի 28-ամյա բնակչուհի Նվարդ Գ.-ն է։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

















































