ԱԳ նախարարը կհանդիպի «փիառշիկների» հետ
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ է այցելելու ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ըստ մեր աղբյուրի՝ հանդիպման նախաձեռնությունը Մնացականյանինն է, իսկ նպատակն, ըստ երևույթին, քննարկել արտաքին քաղաքականության վերաբերյալ մեդիա տիրույթում տիրող իրավիճակի մանրամասները:
Չի կարելի բացառել նաև, որ նախարարն իր այդ ժեստով փորձում է օգնություն հայցել աշխատակիցներից՝ մեդիահարթակն ու սոցցանցերը ինֆորմացիայով «փակելու» համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

















































