Մանվել Գրիգորյանը դատի է տվել Սիլվա Համբարձումյանին
Գեներալ Մանվել Գրիգորյանը դատի է տվել գործարար Սիլվա Համբարձումյանին. Մամուլում հրապարակված այս տեղեկությունն այսօր հաստատեց կալանքի տակ գտնվող գեներալի պաշտպանական խմբի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը:
Հիշեցնենք, Սիլվա Համբարձումյանը մեղադրել էր Մանվել Գրիգորյանին մանկապղծության մեջ: «Դա լկտի սուտ է, դիմել ենք դատարան»,- հայտարարեց Լեւոն Բաղդասարյանը»: Պաշտպանը հստակեցրեց, որ Մանվել Գրիգորյանը Սիլվա Համբարձումյանից գումարային պահանջ չունի. «Պատվի ու արժանապատվության հարց է»:

















































