ԿԲ խորհրդի անդամի գույքն ու եկամուտները
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Մարտին Գալստյանը հայտարարագրել է 2 բնակարան, առանձնատուն և ավտոտնակ: Այս մասին տեղեկանում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրից: Նշենք, որ Մ. Գասպարյանը ԿԲ խորհրդի անդամ է ընտրվել 2018թ. հոկտեմբերին: Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ Մարտին Գալստյանը հայտարարագրել է դրամական միջոցներ, որոնք պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 000 000 ՀՀ դրամ և 12 000 ԱՄՆ դոլար:
Իսկ պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2589716 ՀՀ դրամ և 5030 ԱՄՆ դոլար:
Մ. Գալստյանի՝ 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 23 004 520 ՀՀ դրամ:
Նշված թվից 5 159 578 ՀՀ դրամը և 3 750 000 ՀՀ դրամը գոյացել են այլ եկամուտներից, իսկ 14 094 942 ՀՀ դրամը՝ աշխատավարձից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...