Փաշինյանի այցի օրերին ՀՀԿ–ականների այցը Գերմանիա պատահականություն չէ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ՀՀԿ ներկայացուցիչների մի պատկառելի պատվիրակություն մեկնել է Գերմանիա: Հատկանշական է, որ այդ այցը զուգադիպել է վարչապետ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցի հետ: Ըստ մեր աղբյուրների, դա պատահականություն չէ:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՀՀԿ–ականները Գերմանիայում իրենց հանդիպումների ժամանակ ներկայացնում են հայաստանյան ներքաղաքական իրավիճակը: Մյուս կողմից, այցը կապված է առաջիկայում կուսակցության մեջ բարեփոխումներ կատարելու ու արդիականացման գործընթացի, այլ կերպ ասած՝ ռեբրենդինգի հետ:
Ըստ որոշ տեղեկությունների, հանրապետականները ցանկանում են կիրառել կուսակցությունների գերմանական փորձը: ՀՀԿ– ականները, առիթից օգտվելով, հանդիպումների ժամանակ հընթացս խոսել են նաեւ ՀՀ շահերից բխող հարցերի մասին: Մասնավորապես, քննարկումներ են ընթացել ՀՀ–ԵՄ համաձայնագրի՝ Բունդեսթագում վավերացման շուրջ. ըստ մեր տեղեկությունների, այն տեղի կունենա մինչեւ սույն թվականի սեպտեմբեր:
ՀՀԿ– ականների բարձրացրած հաջորդ խնդիրը կապված է Գերմանիայի հետ վիզաների ազատականացման խնդրին: Ըստ մեր աղբյուրի, գերմանացի գործընկերներն ընդգծել են, որ այդ խնդրի մասին դեռեւս վաղ է խոսել, քանի որ առաջիկայում սպասվում են Եվրախորհրդարանի ընտրություններ, իսկ, ինչպես գիտենք, Եվրոպայում միգրացիոն հարցերը շատ սուր են դրված, իսկ նախընտրական շրջանում դրանք շահարկելը բավականին ռիսկային է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...