ԿԳՆ-ում տարեվերջյան պարգևատրումները կազմել են 61 մլն 231 հազար դրամ
2018 թվականի տարեվերջին ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցներին տրամադրվել են պարգևավճարներ՝ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի խնայված միջոցների հաշվին՝ հաստիքային դրույքաչափի 0.8 գործակցով, ինչպես նաև «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներև հատուկ վճարներ» հոդվածի միջոցների հաշվին՝ հաստիքային դրույքաչափի 0.7-1.2 գործակիցներով, Aysor.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան հաղորդեցին կրթության և գիտության նախարարությունից։
Պարգևավճարները բաշխելիս, ըստ պատասխանի, հաշվի է առնվել յուաքանչյուր աշխատակցի կողմից կատարված աշխատանքների ծանրաբեռնվածությունը, աշխատանքի որակը և պատասխանատվության չափը։
«Ընդհանուր առմամբ, պարգևատրվել է 219 աշխատակից` ընդհանուր գումարով 61 231 926 ՀՀ դրամ», - նշված է ԿԳՆ պատասխանում։
Նախարարությունից հայտնեցին նաև, որ նախարար Արայիկ Հարությունյանը ևս ստացել է պարգևատրում, բոլոր աշխատակիցների նվազագույն գործակցի չափով։

















































