Ովքե՞ր են օգտվելու ստոմատոլոգիական անվճար բուժօգնությունից. նախարարի պարզաբանումը
Ինչպես հայտնի է, Կառավարության այսօրվա նիստում որոշվել է, որ բուժօգնության նոր փաթեթ կներդրվի սոցիալական որոշ խմբերի համար: Զեկուցող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թվարկել է, թե որոնք են այդ խմբերը և ինչ բժշկական ծառայություններից պետք է անվճար օգտվեն:
«Երկրորդ կարևոր փոփոխությունը ստոմատոլոգիական բուժօգնությանն է վերաբերում: Սահմանվել է, որ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 և ավելի բալ ունեցող անձինք, առաջին կարգի հաշմանդամները, մինչև 7 տարեկան երեխաները, 7-18 տարեկան սոցիալապես անապահովների ցանկում ընդգրկված երեխաները, զորակոչային և նախազորակոչային տարիքի անձինք ստոմատոլոգիական բժշկական օգնություն ստանում են առանց համավճարի կիրառման՝ ի տարբերություն նախկինի, երբ նրանք նաև համավճար էին վճարում, այսինքն՝ մի մասը պետությունն էր վճարում, մի մասը՝ իրենք: Հիմա ամբողջությամբ պետությունը կվճարի»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարը:
Ըստ նախարարի՝ նախատեսված են նաև լրացուցիչ ծառայություններ, ինչպիսիք են պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստումը, տեղադրումը, վերանորոգումը, մինչև 18 տարեկան երեխաների լորձաթաղանթների բուժումը:
«Էս ծրագրի համար նախատեսված է 500 մլն դրամ»,- հավելել է Թորոսյանը:
Հիշեցնենք, որ սահմանված արտոնությունների վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարը նաև ֆեյսբուքյան գրառում է կատարել:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս