Եւս մեկ հացադուլ. Պահանջը՝ հանդիպում Արդարադատության նախարարի հետ
Արմավիր ՔԿՀ-ում երեկ անժամկետ հացադուլ է հայտարարել ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին դատապարտյալի հարազատները: Սպանության մեղադրանքով ցմահ դատապարտվածը պահանջում է քրեական գործի վերաբացում:
«Վաղարշակը խնդրում է կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների և արդարադատության նախարարի հետ հանդիպում»,- մանրամասնեցին հարազատները:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ, արդարադատության մայոր Նոնա Նավիկյանը հաստատեց տեղեկությունը, որ դատապարտյալը երեկվանից հացադուլի մեջ է: Նա շեշտեց, որ դատապարտյալը գտնվում է բժշկի վերահսկողության ներքո:
Ինչ վերաբերում է ասուլիս և արդարադատության նախարարի հետ հանդիպում կազմակերպելուն, Նոնա Նավիկյանը շեշտեց, որ ներքին կանոնակարգի համաձայն՝ այդ մասին ոչինչ չի կարող ասել, այդ մասին հայտարարում են դատապարտյալի հարազատները:
«Միայն կարող եմ ասել, որ հացադուլը կապված է քրեական գործը վերանայելու պահանջի հետ»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ Վաղարշակ Ավետիսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2008թ. մարտի 16-ին Գորիսի ավտոճանապարհին տաքսու վարորդի սպանության համար: Դատաքննության ընթացքում Վաղարշակը այդպես էլ իր մեղքը չի ընդունել: Այս տարիներին նա մի քանի անգամ հացադուլ է հայտարարել և հայտնել է , որ պատրաստ է դիմել կտրուկ քայլերի, եթե իր ներկայացրած պահանջները չբավարարվեն: Դատապարտյալը օգոստոսին ևս հացադուլ էր հայտարարել , ինքնավնասում էր կատարել: 2018 թ. օգոստոսի 11-ին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցելության ընթացքում հանդիպել էր Վաղարշակ Ավետիսյանին, և հանդիպումից հետո դատապարտյալը դադարեցրել էր հացադուլը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...