Կառավարության անդամները երդվեցին
ՀՀ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունենում ՀՀ կառավարության անդամների երդման հանդիսավոր արարողությունը: Առաջինը երդվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման` նա երդվեց բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել ՀՀ սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը:

















































