ԱԺ նախագահի բնակարանը՝ հիպոթեքո՞վ. փաստաթղթավորումը կատարվել է կնոջ անունով
«Փաստ» թերթը գրում է. «Թերթի հավաստի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միզոյանի ընտանիքը Աջափնյակում կառուցվող նորակառույցում բնակարան է գնել, իսկ փաստաթղթավորումը կատարվել է կնոջ անունով:
Մեր հասարակության համար գուցե դեռեւս անսովոր փաստ է, բայց, ըստ մեր աղբյուրների, Արարատ Միրզոյանը բազմահազար քաղաքացիների նման բնակարանը գնել է հիպոթեքով: Քանի որ ԱԺ նախագահը դեռեւս մամուլի քարտուղար չունի, այդ տեղեկությունը փորձեցինք ճշտել նրա օգնականից՝ Վահան Կոստանյանից:
Վերջինս նշեց, որ անձնական թեմաներին վերաբերող հարցերին չի կարող պատասխանել եւ առաջարկեց գրավոր դիմել ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն: Հարցումը երեկ ուղարկել ենք եւ պատասխանն ստանալուն պես անպայման կհրապարակենք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































