«Հայ քաղաքական գործիչը մահացել է 52 օրյա հացադուլից հետո». միջազգային հեղինակավոր պարբերականներ
Associated Press գործակալությունը, The Washington post, The New York Times, Daily mail, Adcnews և մի շարք այլ միջազգային հեղինակավոր պարբերականներ՝ «Հայ քաղաքական գործիչը մահացել է 52 օրյա հացադուլից հետո» («Armenian politician dies after 52-day prison hunger strike») վերնագրով հրապարակմամբ անդրադարձել են «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահվան ողբերգական հանգամանքներին:
Պարբերականները նշել են, որ Եղիազարյանը հանդիսանում էր «Հայոց արծիվներ» կուսակցության փոխնախագահը և շուրջ 2 ամիս հացադուլի մեջ է գտնվելուց հետո քրեակատորողական հիմարկում կքնել է մահկանացուն:
Հրապարակումներում նշված է, որ Եղիազարյանը կալանավորվել էր դեկտեմբերի 4-ին՝ 10.000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով, սակայն նրա մեղքն այդպես էլ չապացուցվեց. Եղիազարյանը պնդում էր, որ անմեղ է:

















































