Հայաստանը շարունակում է մնալ կոռումպացված երկրների շարքում
Կոռուպցիայի ընկալման համաթվի 2018 թ. աղյուսակը գլխավորում են Դանիան եւ Նոր Զելանդիան՝ համապատասխանաբար 88 եւ 87 միավորներով, ինչ նշանակում է, որ դրանք ամենամաքուր երկրներ են. Հայաստանն այս աղյուսակում 105–րդն է՝ 35 միավորով։ Այս մասին, այսօր՝ հունվարի 29–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակահոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
Նրա խոսքով, 180 երկրների շարքում Հայաստանը 105–ից 113–րդ տեղերը կիսում է Ալժիրի, Բրազիլիայի, Կոտ Դ'Իվուարի, Եգիպտոսի, Սալվադորի, Պերուի, Թիմոր–Լեստեի եւ Զամբիայի հետ։ Կոռումպացված երկրները չափվում են 100 բալանոց համակարգով, այն երկրները, որոնք ավելի քիչ են կոռումպացված, ավելի մոտ են 100 բալին։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլի» տարածաշրջանային բաժանմամբ՝ Հայաստանը շարունակում է ներառված մնալ Արեւելյան Եվրոպա–Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ, որը համարվում է կոռումպացված տարածաշրջան. «Եթե տվյալ երկրի համաթիվը 50–ից ցածր է, ապա կոռուպցիան ունի համակարգային բնույթ»,–նշեց Վարուժան Հոկտանյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում հետազոտությունն արված է 6 աղբյուրի կողմից եւ ընդգրկում է մինչեւ 2018 թ. առաջին եռամսյակը։
Բանախոսի փոխանցմամբ՝ տարածաշրջանի 19 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 10–րդ տեղը, նախկին խորհրդային երկրներից զիջում է Վրաստանին եւ Բելառուսին, որոնց Կոռուպցիայի ընկալման 2018 թ. համաթվերի արժեքներն են՝ համապատասխանաբար 58 եւ 44։ Հայաստանը շարունակում է զիջել նաեւ Թուրքային, որի՝ 2018 թ. համաթվի արժեքը կազմել է 41։
Խոսելով տարածաշրջանի մյուս երկրների մասին՝ Վարուժան Հոկտանյանն ասաց, որ Հայաստանին շարունակում են զիջել Ադրբեջանը եւ Իրանը՝ 25 եւ 28 ԿԸՀ համաթվերի արժեքներով։
Նշենք, որ կոռուպցիայի ընկալման համաթվի արժեքը աշխարհի երկրների ավելի քան երկու երրորդում 50–ից ցածր է, իսկ նրանց համաշխարհային միջինը կազմում է 43։
Հիշեցնենք՝ ԿԸՀ աղյուսակը ներկայացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության կողմից։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց